KinoFan 2016 | Page 44

« Титаник »( Titanic, 1997) 8.4
Das Versprechen( 2016) 8.2
Stand by Me( 1986) 8.1
« Титаник »( Titanic, 1997) 8.4
http:// www. kinopoisk. ru / film / 2213 /
HAYK HOVHANNISYAN
Կյանքում չեմ դադարի զարմանալ մարդկանց այն ասածի վրա, թե սա վատ ֆիլմ ա կամ թեկուզ միջակ: Շատ երկար տարիներ անց կրկին վերանայացի: Ինքն այնքան ունիկալ ա ու ԲՈԼՈՐ առումներով այնքան արտակարգ, որ գրեթե անհնարա գոնե մեկ թերություն գտնել: Էս անտեր կինոն սաղ դիալոգներով ու իրադարձություններով հիշում եմ, բայց այնքան կլանվածա պահում, կարծես առաջին դիտումը լինի: Համոզվեցի, որ << Տիտանիկն >> այն յուրահատուկ կինոներից է, որն ունի մոտ 20 դրվագներ, որոնք առանձին վերցրած շեդևրներ են, լինի դա սպեցէֆեկտների, ռոմանտիկայի, լարվածության, օպերատորական, ռեժիսորական, երաժշտական( Ջեյմս Հորներ դու մակարդակ ես), թե այլ տեսանկյունից: Եվ այդ << 20 դրվագները >> այնդան նրբորեն են իրար կպցրած, որ դու չես մտածում, թե սա առանձին-առանձին լավ դրվագներով կինո էր, այլ այն լիակատար մեկ գծով է ընթանում: Նման պարագայում ֆիլմին շեդևր ասելն ինձ համար նվազագույնը փաստի արձանագրում է: Առանձին ուզում եմ նշել դերասանական խաղը, ոչ թե գլխավոր դերերի, այլ երկրորդական ու հատկապես էպիզոդիկ դերերում. նրանք իրենց արտակարգ խաղով ստիպում են, որ թվացյալ անցումային կադրերը ոչ պակաս հիացած նայես, քան կուլմինացիոն պահերը: Այդ էպիզոդիկ դերերում իմանաք ինչքաաաան հայտնի մարդիկ կան, որոնց հիմա տեսնում ենք շատ կինոներում ու սերիալներում: Ինձ համար Ջեյմս Քեմերոնի ֆիլմացանկից շարունակում է ամենասիրելին մնալ << Տերմինատոր 2 >>-ը, բայց սա նրա կարիերայի գագաթն ա: Հ. Գ. Կեյթ, դու կյանքում ավելի սիրուն չես եղել և հավանաբար չես լինի, որքան այստեղ առաջին անգամ հայտնվելու կադրում: Նկարը կդնեմ քոմենթներում: Լեո, ապրես:
Das Versprechen( 2016) 8.2
http:// www. imdb. com / title / tt4552298
HAYK KHEMCHYAN
Վայ, մի հատ էլ # ThePromise: D Էն պահը, երբ որ մտնում ես մի հատ ընդհանրապես լևի, գերմանական դոկումենտալ ֆիլմի ռեյտինգի էջ, որն ընդամենը“ դժբախտություն” է ունեցել ունենալ նույն անունը ինչ հայթուրքական վերջին IMDB պատերազմի հերոս ֆիլմը, ու որը դեռ ամիսուկեսից է պրեմիերվելու, ու ի ՞ նչ ։ Ընտրակեղծիքները այստեղ ևս տեղ են գտել, ըստ երևույթին, նա վսյակի: Ճ Եթե հետաքրքիր է, մտեք նայեք նաև այս“ ֆենոմենը”։
Stand by Me( 1986) 8.1
http:// www. imdb. com / title / tt0092005
KARÉN PETROSYAN
# SecretSummerSanta Բոլորիս կյաքում եղել են ընկերներ ում հետ մեծացել ենք, կիսել ամեն ինչ ու կիսվել ամենասրբազան մտքերով ու ապրումներով: Ընկերներ, ում վստահել ենք, ում հետ մեծացել կամ պատկերացրել ապագան: Ցավոք կյանքն այդքան հեշտ ու մանկամիտ չէ, ինչ 10 տարեկանում, ու մի վճռական օր, մի կարևոր դեպք կամ հանգամանք ստիպում է շեղվել պատկերացրած ապագայից, հեռանալ միմյանցից ու գնալ տարբեր ճանապարհներով: Ասում են ամենամաքուր ընկերությունը
44