KinoFan 2016 | Page 43

« Приключение Пикассо »( Picassos äventyr, 1978) 7.9
The Dressmaker( 2015) 7.1
The Lobster( 2015) 7.1
Ekipazh( 2016) 7
« Приключение Пикассо »( Picassos äventyr, 1978) 7.9
http:// www. kinopoisk. ru / film / 22417 /
GEVORG HARUTYUNYAN
# ПриключениеПикассо # PicassosÄventyr Կայֆ, հավեսոտ, զվարճալի կինո ՝ Պիկասսոյի, նրա կյանքի մասին: Եթե թեթևոտ կինո եք ման գալիս նայելու համար, ապա սա ձեզ համար ա: P. S. Ինձ ամենից շատ դուր եկավ Չերչիլի ու Հիտլերի ՝ նկարչության դասի տեսարանը = D
The Dressmaker( 2015) 7.1
http:// www. imdb. com / title / tt2910904
GOHAR MALUMYAN
Revenge haute couture:) Գեղեցիկ դրամա ավստրալական փոքր համայնքի հին պատմությունների ու ինտրիգների մասին ։ Պրովինցիալ կերպարները ՝ այլևս գեղեցկագույն հանդերձանքի մեջ են, բայց շարունակում են ապրել իրենց փոքր, նախանձ կյանքերը ։ Մի քիչ միստիկա, մի քիչ հումոր ու շատ գեղեցիկ վրեժ ՝ որպես վերջաբան, և կիրակնօրյա բարի, կախարդական տրամադրությունս ապահովվեց:):
The Lobster( 2015) 7.1
http:// www. imdb. com / title / tt3464902
GOHAR MALUMYAN
Շոկային կինո: Կստանաք արդյոք դրական, թե բացասական շոկ, կախված է նրանից, թե ինչ կտեսնեք բազմաթիվ ալեգորիաների տակ, որոնց վրա կառուցված է ֆիլմը: Գժական սցենար, նուրբ հումոր, հասարակական կարծրատիպերի վերաիմաստավորման առիթ: Այս ամենը մի կողմ, գուցե շեյր չանեի, եթե չլիներ ֆիլմի աստվածային երաժշտությունը.. Դե մեկ էլ, եթե Mad Habը չստիպեր:)
Ekipazh( 2016) 7
http:// www. imdb. com / title / tt5653294
HASMIK ZAKARYAN
Ուժեղ անհատի սկզբունքայնության, արժանապատվության, անգամ սահմանային իրավիճակներում մարդ մնալու խիզախության մասին ուշագրավ ֆիլմ, որը ստիպեց համոզվել, որ ազնիվ ու առաքինի կարող է լինել միայն հոգով ազատ և ուժեղ մարդը, ով վաղ թե ուշ իր տեսակով կվարակի մյուսներին ևս: Ֆիլմի հատակապես երկրորդ կեսը շատ լարված էր: Սկսում ես ապրել հերոսների էմոցիաները, մտածել, թե դու ինչպես կվարվեիր նման իրավիճակում: Տպավորիչ էր: 8 / 10
43