KinoFan 2016 | Page 119

The Grand Budapest Hotel( 2014) 8.1
The Young Pope( TV Series 2016 –) 8.5
երաժշտության ընտրությունն է, որ իրա բոլոր ֆիլմերում մթնոլորտին շատ համահունչ է: Գաղափարը ահագին ծեծված է, բայց Նիկոլը յուրահատուկ ձևով է ներկայացնում էդ, իսկ սցենարը լի է անկանխատեսլի զարգացումներով: Իսկ այ գլխավոր հերոսուհին ՝ Ջեսսին, ինձ համար ահավոր մեծ մինուս էր: Էս մեր Նիկոլը չկարողացավ կերպարի զարգացումը ճիշտ նկարագրի, վերջը չհասկացա էդ աղջկա մոտ մարդկային երկվություն էր, թե ՞ չէ: Jena Malone-ը խզարեց, սենց դերասանական խաղ վերջին անգամ չեմ հիշում երբ եմ տեսել, աննկարագրելի էր բան էր: Իսկ վերջնամասը գազանություն էր, ահավոր ստացված վերջակետ: 8 / 10 Հ. Գ. Vahe Gasparyan մերսիներ: D
The Grand Budapest Hotel( 2014) 8.1
http:// www. imdb. com / title / tt2278388
ՍԵՎՈՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ
The Grand Budapest Hotel Ուես Անդերսոնից մենակ Moonrise Kingdom-ն էի նայել ու առանձնապես չէր տպավարոել, բայց դե գնալով դրական կարծիքները Անդերսոնի հասցեին շատանում էին, իսկ The Grand Budapest Hotel-ը ամենահարմար ֆիլմերից էր իրա մասին կարծիք կազմելու համար: Առաջին րոպեներից արդեն կադրերի գեղեցկությունից հաճույք էի ստանում, իսկ հետո արդեն սկսվեց մեկը մյուսից հզոր կերպարների խաղը: Էսքան զիլ կերպարներ մեկ ֆիլմում մեկ էլ Sin City-ում եմ տեսել: Երաժշտությունը համահունչ է ֆիլմին, իսկ ֆիլմի վերջնամասը ահագին լարված մթնոլորտում է անցնում, բայց էնքան կայֆ են նկարել, որ ամեն մի պահը ուղղակի պետք է վայելել: Դերասանական խաղը աննկարագրելի լավն էր: Դե Ռեյֆ Ֆայնսից ուրիշ բան չէի էլ սպասում, Շինդլերի ցուցակում էն եզակի երևույթներից է, որ իրանց շնորհիվ փորձում ես մի քիչ դրական արտահայտվել ֆիլմի մասին: Իսկ այ Էդրիեն Բրոուդիին հիմա նոր կարամ ասեմ, որ էս տղեն հզոր դերասան է: Շատ զիլ կերպարով էր հանդես գալիս ու իրա մյուս դերերի հետ համեմատած( որոնք որ տեսել էլ էլի) ահավոր հզոր էր խաղում, վերջապես դեմքին նայելուց հետո տանջված ու մահամերձ մարդու տպավորություն չէր թողնում: Բայց Ջուդ Լոուին Պապից հետո, ոչ մի ֆիլմում չեմ կարա նայեմ, ախր Պապի կերպարը էնքան հզոր է, որ էլ դրա կողքը ոչ մի բան չի երևում: Դեֆոն քիչ մը զարմացրեց, եսիմ չէի սպասի իրան էսպիսի կերպարով, բայց էն որ խզարում էր: Նորթոն < 3 մե ուրիշ հաճույք է, նկարիդ միջի տղուն տեսնել էկրանի մեջ: ներկա պահին ֆիլմի ազդեցության տակ եմ ու դժվար է գնահատել, համենայնդեպս սկզբի համար 8-ը հերիքա: D
The Young Pope( TV Series 2016 –) 8.5
http:// www. imdb. com / title / tt3655448
ՍԵՎՈՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ
The Young Pope Բու ՜ մ Ես Lost-ից հետո ոչ մի սերիալ չեմ կարողացել մինչև վերջ նայել ու ընդհանրապես սերիալների հետ սեր չունեմ: Breaking Bad, GOT-այ էս հեղինակավոր սերիալները իմ համար միջակություն են: Բայց էս սաղ հեչ, էս ինչ գազանություն է, նոր առաջի սերիան եմ նայել ու տարելա: Էն որ օրը մի սերիա եմ նայելու, որ ուշ ավարտվի: Առաջի կադրից արդեն հասկանում ես, որ էս ահավոր զիլ գործ է, իսկ հետո կտրուկ անցումները, որոնք ահավոր լավ է ստացվել: Սաունդները հրաշք են, ցնցող կադրեր կան ու ահավոր ընտիր մտքեր, բայց հավատացեք, էս ամենը մի կողմ: Ֆիլմի ամենաուժեղ բաղադրիչը էդ ցինիզմնա, սատկանցնող ցինիզմ կա էս ֆիլմում:
119