KinoFan 2016 | Page 118

« Эмилия Мюллер »( Emilie Muller, 1994) 8.7
The Neon Demon( 2016) 6.3
գերազանցԻԿ շրջանավարտ էր ՝ բառի ամենաիսկական իմաստով. քոլեջում տարբեր մրցանակներ էր ստացել, սպորտային թիմերում հաջողությունների հասել, չէր ծխում, հանգիստ, հանդարտ, խելոք տղա էր: Ու տասը հարկանի գլխարկներով պճնված, սեղմված շուրթերով սնոբ հասարակությունն էս ճիշտ տղայից ճիշտ քայլեր էր ակնկալում: Ծնողներն էլ մյուս կողմից հիացմունքով, գովեստով ու ի վերջո կամքը թելադրելով ուղղակի տեռորի էին ենթարկում իրենց տղային: Բոլորն իրենց պարտքն էին համարում խորհուրդ տալ, թե քոլեջն ավարտելուց հետո ինչով պիտի զբաղվի մեր Բենը: Բենն էլ որոշում ա սիրային կապի մեջ մտնել իր հոր ընկերոջ կնոջ ՝ միսիս Ռոբինսոնի հետ: D Միսիս Ռոբինսոնը գեղեցիկ, էլեգանտ, բայց ամուսնուց անտեսված, կյանքից ու հասարակությունից հոգնած մի կին էր, որը Բենի միջոցով ուզում էր կյանքը մի քիչ գունավորել: Վերջինիս գայթակղելով ու « ճշմարիտ ուղուց » շեղելով ՝ Ռոբինսոնն իրականում կասեի, որ Բենի վրա դրական ազդեցություն է թողնում: Կաշկանդված, կանանցից բացարձակ գաղափար չունեցող Բենը դառնում է ինքնավստահ, համարձակ ու ինքնուրույն: Շուտով քոլեջից վերդառնում է Ռոբինսոնների աղջիկը ՝ Իլեյնը: Բենն ու Իլեյնը սիրահարվում են, իսկ միսիս Ռոբինսոնն էլ սկսում է ամեն կերպ խոչընդոտել նրանց հարաբերությանը: « Շրջանավարտը » հասարակական կարծիքի ստրուկը չլինելու, անհատականությունը չկորցնելու ու կարծրատիպերից ազատ ապրելու մասին շատ լավ ֆիլմ էր: Բենն էդ առումով գերազանց շրջանավարտ էր: Բացի այդ, էս կինոյում շատ հստակ ցույց ա տրվում միշտ ակտուալ ՝ տարեց ու երիտասարդ սերունդների միջև գոյություն ունեցող բարիերը: Բենը Ռոբինսոնի հետ մի քանի ամիս հանդիպեց, բայց նրանց բացառապես սեքսն էր կապում: Երբ փորձեցին զրուցել, ոչինչ էլ չստացվեց: Իսկ Իլեյնի հետ մի քանի ժամում շատ հեշտ ընդհանուր լեզու գտան: Դերասանական խաղը լավն էր: Սա Հոֆմանի առաջին խոշոր դերն ա եղել ու ասում են, որ որպես դերասան կաշկանդված ա եղել, ինչ էլ կերպարին լրիվ համապատասխանել ա: D Իսկ ամենաընտիրը Սայմոնի ու Գարֆանկելի ՝ մեկը մեկից սիրուն երգերն էին, The Sound of Silence-ն էլ իմ ամենասիրած երգը( մեկ էլ կարծեմ Watchmen-ում են էս երգն օգտագործել): Մի խոսքով ՝ լավ կինո: Ովքեր հին կինոներից խուսափում են, ասեմ, որ շատ հեշտ ա նայվում: Վերջին 10-15 րոպեն էլ շունչս պահած եմ նայել)))
« Эмилия Мюллер »( Emilie Muller, 1994) 8.7
http:// www. kinopoisk. ru / film / 320106 /
ՆԱՐԵԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Կարճամետրաժ ֆիլմ եմ ասում, 20 րոպե տրամադրեք, նայեք: Չնայած վերջը էնքաաան հետաքրքիր ա, որ շատ հավանական ա հետ տաք նորից նայեք;)
The Neon Demon( 2016) 6.3
http:// www. imdb. com / title / tt1974419
ՍԵՎՈՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ
The Neon Demon Քանի որ ինձ սանտա չխաղացրիք, ես իմ գլխի ճարը տեսա: Nicolas-ից երկու ֆիլմ էի նայել Բրոնսոն ու Դրայվը: Երկուսն էլ իմ ամենասիրած ֆիլմերից էին, բայց վստահ էի, որ հաջորդ ֆիլմը չի կարա դասվի ամենասիրելի ֆիլմերիս շարքին: Ֆիլմը սկսվեց ու արդեն պարզ էր, որ գեղեցիկ կադրերի պակաս չի ունենա: Մթնոլորտը փոխանցում էր, բայց մինչև հիմա էլ չհասկացա ձգող էր, թե ՞ վանող: Նիկոլը առավելություններից մեկը ճիշտ
118