Bridge of Spies( 2015) 7.6
The Revenant( 2015) 8
մետաֆորա է ։ Աբսուրդի միջոցով Սաուրան պայքարում է իսպանական բուրժուազիայի դեմ, որն աջակցում էր ֆաշիստական դիկտատուրային և հատկապես գեներալ Ֆրանկոյին ։ Ֆիլմում տեղ են գտել նաև կնոջ ապրումների ու հավատարմության մասին պատկերող կադրեր ։ Դերասանական խաղի մասին ։ Խոսե Լուիս Լոպես Վազկես. Սաուրայի ֆիլմերում շատ հաճախ ենք հանդիպում էս դերասանին ։ Թվում է, թե դերերը ընտրված են հատուկ նրա համար ու էս ֆիլմն էլ բացառություն չի ։ Շատ հաջող է կերտում հաշմանդամ միլիոնատերի կերպարը ։ Երբ լայն պլանով էկրանին հայտնվում է նրա անթարթ հայացքը զգում ես, թե որքան խորն է կերտած կերպարը ։ Ափսոս Ջերալդին Չապլինը էստեղ մի պահ է հայտնվում ՝ չնայած ֆիլմը նվիրված է նրան ։ Սաուրայի էս ֆիլմում բավականին նկատելի է Բերգմանի ազդեցությունը և զուգահեռներ տարվում են հատկապես,, Պերսոնա,, ֆիլմի հետ ։ Բայց դե Սաուրան մնում է Սաուրա...)))
Bridge of Spies( 2015) 7.6
http:// www. imdb. com / title / tt3682448
TATEVIK HOVHANNISYAN
Չգիտեմ` քանի հոգի ա գրել էս կինոյի մասին, բայց ուզում եմ գրեմ. Սառը պատերազմի ընթացքը շատ լավ նկարագրված ա: Բեռլինը կիսելու պահերն են ահավոր կենդանի, էն որ մեջն ես քեզ զգում( նենց չի, որ ներկա եմ եղել;))) բայց էն, ինչ գիտեմ), 2 հասարակարգերն են իրար հետ համեմատվում` բնականաբար ԱՄՆ օգտին: Հստակ նկատվում ա էլի էդ քարոզչությունը, որը, ամեն դեպքում, լավն էր: Դա գնահատվեց իմ կողմից. վոոբշե իրանց մոտ շատ հաջող ա ստացվում ԱՄՆ` բարեսիրտ, ԽՍՀՄ / Ռուսաստան` քխ վիճակներ ստանալը: Կադրերը տիպիկ ու սիրուն են, գույները` համահունչ: Դուր եկան բանակցության, համոզման, սակարկման պահերը, ու թե ինչքան կարևոր ա ճիշտ բառեր օգտագործել ճիշտ պահին: American style լրիվ:“ Պարզամիտ” դատապաշտպանի ու FBI մտածելակերպերի տարբերությունը... էն ինչ մարդկանց համար զարմանալի ու ընդունելի չի, բայց մեծ քաղաքականության համար նորմալ բաներ են: Մարկ Ռեյլանսը շատ թույն ա խաղացել, Հարդիի հետ մրցում ա supporting role-ի համար, չնայած դեռ բոլոր ֆիլմերը չի, որ նայել եմ: Դե Թոմը ստատիկ լավ էր: 8 / 10, եթե քարոզչությունը չլիներ, գուցե ավելի բարձր լիներ:))
The Revenant( 2015) 8
http:// www. imdb. com / title / tt1663202
TATEVIK HOVHANNISYAN
Լեոն ասում ա.“ Էս դերն էլ խաղացի, ուրի ՞ շ”։ Այ տենց վստահ ասում ա ։ Էն որ կնճիռներով, շնչելով, թուքը թափելով ա էմոցիաները փոխանցում... Թույն, ԹՈւՅՆ, ՍԻՐՈւՆ, ՈՐԱԿՈՎ կադրեր ։ Ասում ես.“ Լավ բա, ո ՞ նց չեն սառում էս անտեր ցրտին”, որը գորշ ու տհաճ ա, բայց հաջորդ կադրում էդ նույն ցուրտը նենց արտակարգ տեսարան ա, որ էլ ասելու չի ։ Հասարակ ռեվանշի սյուժե ա. ներկայացվում ա 1820-ականներին տեղացի հնդիկների ու սպիտակների միջև բախումները ։ Պատմական դեմք ՝ Հյու Գլասս ու նրա հայտնի պատմությունը ՝ արջի հետ կապված ։ Շատ յուղոտ 8 / 10 կադրերի, պատմությունը փոխանցելու, դերասանների խաղի, ԼԵՈՅԻ խաղի համար ։ Իսկ էն-2-ը գնում ա փնթի, ցեխոտ տեսարանների, 2,5 ժամի, մեկ էլ վերջում գլադիատորական մի հատ տեսարան կա, դրա համար ։ Դե գիտեմ ՝ նայելու եք բոլորդ, բայց շուտ արեք, շուտ:))) Հ. Գ. Մոտս չի ստացվում կարճ գրելը ։
104