Blood Diamond( 2006) 8
El jardín de las delicias( 1970) 6.8
ուզում էր ներկայացնել ֆրանսիացի մի միջին խավի ընտանիքի կենսակերպ, ուրեմն հաջողվեց, իսկ եթե ուզում էր ուրիշ ինչ-որ մեսսիջներ փոխանցել, ուրեմն չհաջողվեց, քանի որ ֆիլմն ինքն իրենով ոչինչ չի տալիս... բայց ինձ դուր էկավ, դուր եկավ իր պարզության համար, դուր եկավ մարդու պայքարող տեսակը, որի կերպարը շատ հիանալի ձևով խաղաց Գիյոմ Կանեն ։ Անտարբեր, կյանքին հավատացող, սիրող մոր կերպար շատ լավ կերտեց Լեյլա Բեխտին..., բայց... այ էրեխեն մի տեսակ չհամոզեց, շատ“ արհեստական էր”։ замечательная жизнь-դառը հեգնանք ։ Հեգնանք և ծաղրանք կյանքի հանդեպ ։ p. s. մերսի ծանոթ-անծանոթ Սանտային)))
Blood Diamond( 2006) 8
http:// www. imdb. com / title / tt0450259
SONA PETROSSIAN
Առաջին րոպեից մինչև վերջին րոպեն պահում է լարվածության մեջ շնորհիվ դրամատիկ սյուժեի ։ Առաջին րոպեից մինչև վերջին րոպեն շոկ ես ապրում ու զարմանում տիրող դաժաննությունների վրա ։ Սյուժետային մի քանի գծեր / քաղաքական, մարդասիրական, մարդկային արժեքներ, սեր /, զարգանում են իրար զուգահեռ ՝ չխանգարելով մեկը մյուսին ։ Էս կինոն լավագույնս լուսաբանում է երրորդ աշխարհի երկրներում տեղի ունեցող իրադարձությունները ։ Էն բոլոր դաժաննությունները, որ եղել են ու կան Աֆրիկայում ։ Չնայած կինոն նկարահանված է 2006-ին ու պատմում է 1999 թվականին տեղի ունացած քաղաքացիական պատերազմի մասին, բայց թեման էնքան ակտուլ է մինչև օրս, որ 2015 թվականին նկարած ֆիլմերն էլ որոշակի ձևով անդրադառնում են դրան / ամենավառ օրինակը Mad Max-ը /։ Էս կինոն նայելուց հետո հասկանում ես թե ինչքան քիչ են ու չնչին մեր պրոբլեմները ։ Ասում է ՝ հուսով եմ էստեղ նավթ չեն գտնի, թե չէ մեծ պրոբլեմներ կունենանք ։ Ու աշխարհի,, դեմոկրատական գերհզոր,, պետությունները, որ սիրում են ամեն էղած չեղած առիթով իրենց մարդասիրական քայլերի մասին բղավել, էստեղ լուռ են ու աչք են փակում աֆրիկյան մայրցամաքի կակօյ նիբուծ երկրի պրոբլեմների ու տեղի ունեցող տոտալ արյունոտ պատերազմի վրա, որովհետև դա նրանց առավել քան ձեռնտու է... Դերասանական կազմը ՝ Լեո դի Կապրիո, Ջեննիֆեր Կոննելի ու ինձ համար բացահայտում դարձած Ջիմմոն Խոնսու ։ Էն 2-ի մասին ոչ մի բան չեմ գրի, էնքան շատ են ասում, որ անիմաստ է հիմա մի բան գրելը, բայց այ Ջիմմոն Խոնսուն ընտիր խաղ ցույց տվեց; Կերտեց մի մարդու կերպար, որ պատրաստ է ամեն ինչի հանուն իր որդու ու դա արեց շատ համոզիչ ու հուզիչ ։ Մի ուրիշ համ ու հոտ էին տալիս կինոյին սաունդները ու պեյզաժային կադրերը, որոնք ամբողջովին ինտեգրվում էին կինոյի ատմասֆերային ։... ու իրոք էտ երկրի հողը կարմիր է... P. s. լավ էլ քաղաքականացնել)))
El jardín de las delicias( 1970) 6.8
http:// www. imdb. com / title / tt0065913
SONA PETROSSIAN
Մանր մունր սփոյլերներ պարունակող ռիվյու... Ինչպես Սաուրայի ֆիլմերի մեծ մասը, սա էլ է շատ սիմվոլիկ կինո. սկսած հենց անվանումից, որը ասոցացվում է Բոսխի,, Հաճույքների պարտեզ,,( հայերեն կարծեմ սենց ա) նկարի հետ ։ Նկարի կենտրոնում ֆանտան է պատկերված, որը նաև օգտագործում է Սաուրան ֆիլմի վերջում ու պատահական չէ, որ դա հենց արանխուեսյան ֆանտանն է( սա արդեն պատմության հետ կապ ունի, Ֆիլիպ 5-րդ-ի հետ)։ The garden of delights--տեղ-տեղ բավականին ցինիկ, սև հումոր, տեղ-տեղ շատ տարօրինակ, տեղ-տեղ էլ շատ հուզիչ կադրերով հագեցած կինո է ։ Ֆիլմը ամբողջովին ֆաշիզմի, մարդկային ագահության, ընտանեկան արժեքների
103