ԴՂՅԱԿԸ
"Ուշ երեկո էր, երբ Կ-ն տեղ հասավ:"
անավարտ վեպ
1922
Պետք է վառված լիներ
ՀԻՄՔՈՒՄ։ Բյուրոկրատիա, Աբսուրդիզմ
Մոտ երեսնամյա պարոն Կ-ն ժամանում է Գյուղ ուշ երեկոյան: Մնում է իջևանատանը: Նրան արթնացնում է Դղյակի տեսուչի որդին՝ Շվարցերը, և կիրթ եղանակով բացատրում է, որ առանց Դղյակի տեր կոմսի թույլտվության ոչ ոք իրավունք չունի գիշերելու Գյուղում: Կ-ն սկզբում լուրջ չի ընդունում այս խոսքերը, սակայն հասկանալով, որ իրեն պատրաստվում են գիշերվա կեսին դուրս հանել, ասում է, որ Գյուղ է եկել Դղյակի տիրոջ կանչով, որ ինքը հողաչափ է: Շուտով կմոտենան նրա օգնականները գործիքներով: Շվարցերը զանգահարում է Դղյակ և ստուգում է Կ-ի խոսքերը: Կ-ն մտքում նկատում է, որ Դղյակում լավ են աշխատում: Անգամ գիշերով: Դղյակը «հաստատել է» նրա համար հողաչափի կոչումը, գիտի նրա մասին ամեն բան և ուզում է պահել նրան վախի մեջ: Բայց նա համոզված է, որ իրեն թերագնահատում են: Նա պայքարելու է: