Kafka Yo | Page 5

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

"Մեկը պետք է զրպարտած լիներ Յոզեֆ Կ֊ին, քանի որ նա՝ առանց որևէ վատ բան արած լինելու, ձերբակալվեց մի առավոտ։"

1914

Անավարտ վեպ

Պետք է վառված լիներ

ՀԻՄՔՈՒՄ։ Բյուրոկրատիա, Աբսուրդիզմ

«Դատավարություն-ում Յոզեֆ Կ-ն մեղադրվում է, բայց չգիտի, թե ինչի համար, փորձում է պաշտպանվել, չիմանալով՝ ինչից: Փաստաբանները նրա դատը դժվարին են համարում: Այնուամենայնիվ, հերոսը շարունակում է սիրել, սնվել և թերթ կարդալ: Հետո տեղի է ունենում դատավարությունը: Բայց ատյանի սրահը մութ է , նա շատ բան չի հասկանում: Ենթադրում է միայն , որ իրեն դատում են, բայց հազիվ է հետաքրքրվում իմանալու, թե ինչ պատիժ են տվել: Որոշ ժամանակ անց միայն երկու լավ հագնված , բարեկիրթ պարոններ ներկայանում են նրան, խնդրում հետևել իրենց: Մեծագույն քաղաքավարությամբ Յոզեֆ Կ-ին առաջնորդելով մի խուլ ծայրամաս, քլուխը դնում են քարին, վիզը կտրում... Մեռնելուց առաջ դատապարտյալը կարողանում է միայն ասել՝ «շան նման» :