General Report Ayb School 2011-2016 2011-2016 | Page 64
ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ
ԲԱՐԵՐԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
Ժամանակին դպրոցների համար բարերարություն անելը
կարող էր սահմանափակվել դասասենյակի վերանորոգ
մամբ կամ համակարգչային տեխնիկայի նվիրաբերությամբ:
«Այբ»-ի ցույց տված օրինակների շնորհիվ բարերարությունը
դպրոցների համար դարձավ առավել համակարգային ու
թիրախային՝ օրինակ ծառայելով դեպի դպրոց նոր ֆինան
սական միջոցներ ուղղելու և դպրոցների ու առհասարակ
կրթական ոլորտի զարգացման գործում երկարաժամկետ
ներդրում
եր անելու համար։
ԱՊԱԳԱՅԻՆ ՄԻՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ
«Այբ» դպրոցը ոչ այլ ինչ է, քան երկրի ապագային ծառայող,
այդ ապագան այսօր կառուցող կառույց: Դպրոցը, նրա շուրջ
հավաքված համայնքը, աշակերտներն ու շրջանավարտնե
րը կյանքում իրենց մարդկային որակներով, հմտություննե
րով ու կրթությամբ կայանալու ձգտում
երով, արդեն այսօր
իրականացվող ծրագրերով ու տված արդյունքներով հա
վատ են ներշնչում ապագայի նկատմամբ՝ դառնալով երկ
րում երկարաժամկետ ներդրում
երի օրինակ:
ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ԽԹԱՆ
«Այբ» դպրոցում սովորում են Հայաստան վերադարձած տասն
յակ ընտանիքների երեխաներ: Այստեղ դասավանդում են հայ
րենիք վերադարձած ուսուցիչներ: «Այբ» դպրոցն ընտանիքներ
է հետ պահել արտագաղթից, քանի որ լուծում է տվել երեխանե
րի կրթության խնդրին: Շնորհիվ միջավայրի, կրթական որակի
և միջազգային ճանաչման՝ «Այբ» դպրոցը լավագույն ընտրութ
յունն է այն ընտանիքների համար, որոնք երկարաժամկետ
ծրագրեր են կապում Հայաստանի հետ, կարևորում են հայեցի
դաստիարակությունը, սակայն նաև կրթության որակն ու այն
միջավայրը, որում դաստիարակվում են նրանց զավակները:
66