General Report Ayb School 2011-2016 2011-2016 | Page 63

ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ԴՊՐՈՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ
« Այբ » դպրոցն ազնվության և սկզբունքայնության միջավայր է: Հասարակությունը վստահում է դպրոցին, քանի որ վերջինս եր բեք հետ չի կանգ նում « Այբ » հա մայն քի սահմանած սկզբունքներից, չի անում բացառություններ: « Այբ » դպրոցում չկան արտոնյալներ, « Այբ »-ում բոլորը հավասար են ՝ ընդունվելիս և ուսման ընթացքում: Դպրոցը հետևողական է ակադեմիական ազնվության հարցում:
ՍՈՎՈՐԵԼՈՒ ՆՈՐ ՄԻՋԱՎԱՅՐ
« Այբ » դպրոցը ձևավորեց դպրոցաշինության և ուսումն ական միջավայրի նախագծման նոր մշակույթ ՝ դուրս գալով ճանաչելի ստանդարտներից և դպրոցն իր ճարտարապետական ու համալրվածության լուծումն երով դարձնելով ապագայի հասանելիությունը ցույց տվող մի վայր, ուր չկան երևակայության և ստեղծարարության սահմաններ, ուր ամեն բան տրամադրում է սովորելու և սովորեցնելու: Այժմ նոր կառուցվող դպրոցները( ոչ միայն Հայաստանում, այլև այլ երկրներում) վերցնում են « Այբ »-ի ինչպես գաղափարները, այնպես էլ պատրաստի լուծումն երը:
ՀԱՄԱՅՆՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ
« Այբ » դպրոցը դարձավ գաղափարի շուրջ մարդկանց համախմբելու օրինակ: « Այբ »-ի համայնքաստեղծ փորձը գրավիչ ու հե տաքր քիր դար ձավ ոչ միայն կրթութ յան տե ղա կան դերակատարների ու շահառուների համար. բազմաթիվ պատվիրակություններ այլ երկրներից գալիս են հասկանալու « Այբ »-ի « հրաշքը », փոխառելու համայնքաստեղծման, դպրոցի կայացման ու հզորացման գործում համայնքի դերի ազդեցության մեխանիզմն երն ու հնարքները, համայնքի շնորհիվ դպրոց կայացնելու և շարունակաբար ընդլայնելու գաղտնիքները: