General Report Ayb School 2011-2016 2011-2016 | Page 44

ՆՎԱՃՈՒՄՆԵՐ
2013-2014 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ
« Այբ »-ի ռոբոտիկայի թիմը գրավեց առաջին պատվավոր տեղը « ԱրմՌոբոտիքս » բաց առաջնությունում:
Գյումրու հանրապետական առարկայական օլիմպիադայի բնագիտամաթեմատիկական փուլում « Այբ »-ն ունեցավ 14 հաղթող ՝ 4 առարկայից: Հումանիտար փուլում 21 այբեցի արժանացավ 1-3-րդ կարգի դիպլոմն երի:
« Այբ » ավագ դպրոցի 12-րդ դասարանցի Անի Խաչատրյանը Տորոնտոյի համալսարանում կազմակերպվող կենսաբանության ամենամյա մրցույթում կիսեց 14-16-րդ հորիզոնականները 4161 մասնակիցների շարքում:
Երևանում կայացած բնագիտամաթեմատիկական օլիմպիադայում « Այբ »-ի աշակերտները նվաճեցին 3 մրցանակային կարգ մաթեմատիկայից, ինֆորմատիկայից և կենսաբանությունից:
ՌԴ Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի կազմակերպած «Բարձր հարգ » միջտարածաշրջանային դպրոցական օլիմպիադայում « Այբ » ավագ դպրոցի 4 աշակերտ դարձավ հաղթող և մրցանակակիր:
Մոսկվայում կայացած ԱՊՀ անդամ և Բալթյան երկրների աշակերտների ռուսաց լեզվի օլիմպիադայում « Այբ »-ի աշակերտուհին ստացավ 2-րդ կարգի 2 դիպլոմ և հաղթող ճանաչվեց մի քանի անվանակարգում ։
Բալի կղզում կայացած կենսաբանության միջազգային օլիմպիադայում « Այբ » դպրոցի 11-րդ դասարանցի Հասմիկ Ավագյանը նվաճեց բրոնզե մեդալ: Թայվանում տեղի ունեցած ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում « Այբ »-ի աշակերտ Սպարիկ Հայրապետյանը նույնպես նվաճեց բրոնզե մեդալ:
46