General Report Ayb School 2011-2016 2011-2016 | Page 43
ՆՎԱՃՈՒՄՆԵՐ
2012-2013 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ
«Այբ» ավագ դպրոցի ռոբոտիկայի թիմը «Թրինիտի» քոլե
ջի (Կոնեկտիկուտ, ԱՄՆ) հրշեջ ռոբոտների միջազգային
մրցույթում աշխարհի 7 երկիր ներկայացնող 130 թիմերի
մեջ իր «AybStorm» ռոբոտով ճանաչվեց լավագույնը՝ տե
սական լուծում
երի համար:
«Այբ»-ի 3 աշակերտ մասնակցեց ՌԴ Տնտեսագիտության
բարձրագույն դպրոցի կազմակերպած «Բարձր հարգ»
(«Высшая проба») միջազգային դպրոցական օլիմպիա
դային և 13.000 մասնակիցների շարքում արժանացավ
2-րդ և 3-րդ կարգի դիպլոմ
երի՝ մաթեմատիկայից և
ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներից:
ՀՀ նախագահի՝ ՏՏ բնագավառում ամենամյա կրթական
պարգևին արժանացավ «Այբ» ավագ դպրոցի 3 աշա
կերտ:
«Այբ»-ի աշակերտների ավելի քան 26%-ն անցավ առար
կայական օլիմպիադաների հանրապետական փուլ՝
ապահովելով 38 տեղ և նվաճելով 27 դիպլոմ ու գովասա
նագիր՝ 10 առարկայից:
«Այբ» ավագ դպրոցի 2 աշակերտ հանդես եկավ որպես
խոսնակ TEDxKids@ Yerevan-ում:
«Այբ» ավագ դպրոցի առաջին 17 շրջանավարտներից 2-ն
արժանացան ոսկե մեդալի: Ամբողջ Հայաստանից այդ
տարի ոսկե մեդալ ստացավ մոտ 45 աշակերտ:
45