General Report Ayb School 2011-2016 2011-2016 | Page 39

ԾՆՈՂՆԵՐ
շնորհիվ ձևավորվել է ծնող-դպրոց համագործակցության արդյունավետ մշակույթ, որի արդյունքներն ակնառու են:
Գնահատելի է նաև, որ ծնողները մասնագիտական կարծիքի տեսքով, անհատապես կամ խմբով, աջակցում են դպրոցի ներքին կազմակերպչական գործընթացների և այլ բովանդակային հարցերի շուրջ տարբեր որոշումն երի կայացմանը ։
Ծնողները ներհամայնքային միջոցառումն երի կազմակերպման ակտիվ մասնակից են. նրանք նույնպես երբեմ հանդես են գալիս կրթական, հասարակական ու ժամանցային զանազան միջոցառումն երի ու նախաձեռնությունների առաջարկներով: Դպրոցում խթանվում ու քարոզվում է բարեգործության ու փոխօգնության մշակույթը, և ծնողներն իրենց օրինակով և կազմակերպած բարի գործերով լավագույն օրինակն են երեխաների համար:
Եվ, վերջապես, մեծ ուրախություն է մեր ծնողներին տեսնել « Այբ » դպրոցի բարերարների թվում, ովքեր կարևոր ու շատ գնահատելի ֆինանսական ներդրում են ունեցել ու շարունակում ունենալ « Այբ » դպրոցի ընդլայնման ու համալրման գործում ՝ այդպիսով նպաստելով ոչ միայն սեփական երեխայի, այլև նրանից հետո դպրոց եկող սերունդների համար ուսումն ական լավագույն պայմանների ապահովմանը: