General Report Ayb School 2011-2016 2011-2016 | Page 38
ԾՆՈՂՆԵՐ
ԾՆՈՂՆԵՐ
Անհնար է պատկերացնել հզոր դպրոցական համայնք՝
առանց այդ համայնքի կայացման ու զարգացման գործում
ծնողների ակտիվ մասնակցության ու ներդրման: Մենք դի
տում ենք ծնողին որպես երեխայի ուսման, դաստիարակութ
յան ու զարգացման գործում դպրոցի առաջին համագոր
ծակցի: «Այբ» դպրոցն ակտիվորեն ներգրավում է ծնողներին
երեխաների հետ աշխատանքում, մշակվել ու հաջողությամբ
գործարկվում են հետաքրքիր ձևաչափեր, որոնց շնորհիվ
դպրոց-ծնող համագործակցությունը տալիս է բարձր արդ
յունքներ: Օրինակ՝ սովորական «ծնողական ժողով» ասվածը
«Այբ» դպրոցում անցկացվում է անհատական ծնող-երեխա-
ուսուցիչ հանդիպման ձևաչափով. ոչ միայն քննարկվում են
երեխայի հետ կապված հարցեր, այլև նախանշվում ծնողի
դերն ու անելիքը երեխայի կրթության ու զարգացման ճանա
պարհին: Ամսական թեյախմությունների ձևաչափով քննար
կում
երն ընթացիկ և կարևոր հարցերի շուրջ պաշտոնական
խորհրդակցություն են, որտեղ բարձրացված հարցերն ու
դրանց հետքերով կայացված որոշում
երն ու դրանց արդ
յունքները արձանագրվում ու տեղեկացվում են ծնողներին:
Այս հարթակների ու ծնողի հետ անհատական շփում
երի