General Report Ayb School 2011-2016 2011-2016 | Page 14
ԻՆՉՊԵՍ | ԿՐԹՈՒԹՅԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
4
ԱՇԽԱՏԵԼՈՒ ԱՐՎԵՍՏ
Բոլոր ժամանակներում աշխատանքը համարվել է մեծ ար
վեստ, իսկ կրթության գլխավոր նպատակներից մեկը եղել է աշ
խատասեր և ժամանակը գնահատող անհատի ձևավորումը:
Աշխատասիրությունն ու եռանդը մարդուն դարձնում են վստահ
և նախաձեռնող, իսկ կազմակերպվածությունն ու ժամանա
կի կառավարումը հնարավորություն են ընձեռում սեփական
ուժերն ու ջանքերը արդյունավետ օգտագործելու: Ժամանա
կակից աշխարհն իր նոր հնարավորություններով և գիտելիքի
ծավալի աննախադեպ կուտակում
ն երով պահանջում է աշխա
տանքի նոր մշակույթ և սեփական ճիգերի գործածման առա
վել մեծ արդյունավետություն: ԱԲ-ի կրթական միջավայրն իր
կրթական ռեսուրսներով, խորհրդատվական համակարգով,
տեխնոլոգիական լուծում
ն երով նպաստում և տրամադրում է
աշխատանքի, ակտիվության և արդյունավետության:
5
ԱՐԺԵՔՆԵՐ
ԱԲ-ն արժեքներ գնահատող և սերմանող ծրագիր է: ԱԲ-ի
նպատակն է՝ ձևավորել ոչ միայն գիտելիքներով զինված
մարդ, այլև բարոյապես մաքուր, սեփական ինքնությանը
հաղորդ, պատկանելության և պատասխանատվության գի
տակցություն ունեցող քաղաքացի: Սեփական արժեքնե
րի գիտակցումը և բարոյական սկզբունքների ձևավորումը
միակ գրավականն է մարդու իրագործման և անհատ-հա
սարակություն արդյունավետ փոխհարաբերության: Որպես
հայկական կրթության մոդել` ԱԲ-ը փորձում է մեր օրերում
վերակենսագործել Ե դարում սկզբնավորված սրբոց Թարգ
մանչաց գործը և երբեք չի առանձնացնում ազգային-հոգևոր
արժեքները համամարդկային համատեքստից: Սրբոց Թար
գանչաց շարժման մեծագույն ավանդներից է համամարդ
կայինին հաղորդ լինելը, համամարդկայինը քոնը դարձնելը
և քեզ մեծ պատկերի մեջ տեսնելը:
16