FINARM Newsletter Newsletter H1, 2019 | Page 28

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան տալիս է կենսաթոշակային հաշվի մասին պարբերաբար տեղեկություն ստանալու և հաշիվը կառավարելու հնարավորություն Ընդամենը մեկ անգամ տրամադրելով էլեկտրոնային փոստի հասցեն կարելի է պարբերաբար եռամսյակային և տարեկան մանրամասն հաշվետվություն ստանալ հաշվի մնացորդի և շարժի վերաբերյալ։ Հաշիվն ավելի հաճախ ստուգելու համար կարելի է՝ • դիմել հաշվի օպերատորներին (մի շարք բանկեր ու ՀայՓոստի բաժանմունքներ - • մուտք գործել «Իմ հաշիվը» ինտերնետային էջը • օգտագործել բանկոմատների «Լրացուցիչ ծառայություններ» բաժինը կամ մի շարք բանկերի ինտերնետ բանկինգ համակարգերը: Կենսաթոշակային հաշվի կառավարման և հաշվետվությունների մասին ավելի մանրամասն cda.am-ում: Հայաստանի ֆոնդային բորսան դեպոզիտարիան այցելեցին Գյումրի Մայիսի 14-ին AMX Հայաստանի ֆոնդային բորսայի և կենտրոնական դեպոզիտարիայի թիմը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հետ համատեղ կազմակերպեց սեմինար- հանդիպում Գյումրիում։ Ավելին 26 ու Կենտրոնական