FINARM Newsletter Newsletter H1, 2019 | Page 27

ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱԱԳ-ն ու HSBC Հայաստանը կհամագործակցեն HSBC Հայաստանը և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ ուղղված ՀՀ ռեզիդենտ տնտեսվարող սուբյեկտների կողմից արտահանման խթանմանը, արտադրության ավելացմանը և համատեղ ֆինանսական ծառայությունների ներդրմանը։ ՀԱԱԳ-ը համագործակցության համաձայնագիր է ստորագրել Հայաստանի տարածքում գործող 17 առևտրային բանկերից 12-ի հետ: Ավելին HSBC Հայաստանը հայտարարել է Բաց դռների օր Երևանում Բանկում նշել են, որ միջոցառման նպատակն է բարձրացնել Հայաստանի քաղաքացիների ֆի- նանսական գրագիտության մակարդակը և խթանել իրազեկությունը հատկապես բանկային ծառայությունների և պրոդուկտների վերա- բերյալ։ Ավելին ՌԵՆԵՍԱ «ՌԵՆԵՍԱ» ներդրումային ընկերությունը ինովացիոն ստարտափների ֆինանսավորման ծրագիր է իրականացնում «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի հետ համատեղ 2016 թվականից ի վեր իրականացվող ծրագրի նպատակն է մատչելի վարկավորման և վենչու- րային կապիտալ ներդրումների իրականացման միջոցով աջակցել տեխնոլոգիական և այլ ոլորտներում նորարարական գաղափարներ ունեցող թիմերին/ ընկերություններին` կյանքի կոչելու այդ գաղափարները և դարձնելու դրանք եկամտաբեր բիզնես: Ծրագիրն իրականացվում է ամեն տարի: Ծրագրի շրջանակներում արդեն իսկ հաջողությամբ ֆինանսավորվել են 3 նորաստեղծ ստարտափ ընկերություններ՝ «ՔՈԴԻՆԳՊՐՈ», «ԷՅԱՐ ՄԵՋԻՔ» և «ԱՈՒԴԻՈԳԻԴ» ՓԲԸ-ները: Ավելին 25