evnmag evnmag46 | Page 7

Ինչ անել
« Ջումանջի. ջունգլիների կանչը »
Դեկտեմբերի 21-ից ՝ կինոթատրոններում Երջանկահիշատակ կատակերգու Ռոբին Ուիլյամսի գլխավոր դերակատարմամբ և գրեթե հեղափոխական հատուկ էֆեկտներով փայլող « Ջումանջին » 1990-ականների գլխավոր պատանեկան բլոքբասթերներից մեկն էր ։ Բայց նոր դարը պահանջում է նոր հերոսներ և նոր ռիմեյքներ ։ Նոր « Ջումանջիում » գլխավոր դերը ստանձնել է Դուեյն « Ժայռ » Ջոնսոնը, իսկ ջունգլիաշատ արկածների պատճառը ոչ թե հնաոճ սեղանի խաղն է, այլ հին համակարգչային խաղը ։
« Ֆերդինանդ »
Դեկտեմբերի 21-ից ՝ կինոթատրոններում Այս տարվա լավագույն անիմացիոն ֆիլմը, անկասկած, Pixar-ի հերթական գլուխգործոց « Կոկոն » էր, բայց դա չի նշանակում, որ ուշադրության արժանի լավ մուլտֆիլմեր չկան, այն էլ ՝ մեծ էկրանին դիտելու համար, այն էլ ՝ տոնական օրերին ։ Ծաղիկներ ու խաղաղություն սիրող, բայց իր կամքին հակառակ ցլամարտի մասնակցող ցլիկի մասին պատմող « Ֆերդինանդը » ստեղծվել է 20th Century Fox ընկերության կողմից ։ Ռեժիսոր Կառլոս Սալդանան արդեն ունի առնվազն մեկ հաջող եռաչափ անիմացիա ՝ « Ռիոն »։ Գուցե այս անգամ էլ ստացված լինի ։
Le Samurai
Հունվարի 9-ին, The Club Art Film Club-ը շարունակում է ամեն երեքշաբթի The Club-ում լուրջ կինոյի ցուցադրությունները ։ Այս անգամ մի քանի շաբաթ շարունակ փառաբանվելու է ֆրանսիական կինոյի լեգենդ Ժան-Պյեր Մելվիլի ժառանգությունը ։ Մասնավորապես, հունվարի 9-ին առաջարկվում է վայելել Մելվիլի և Ալեն Դելոնի բազմաթիվ համագործակցություններից մեկը ՝ « Սամուրայը »՝ ամերիկյան գանգստերական կինոյի, ֆրանսիական փոփ-մշակույթի և ճապոնական առասպելաբանության խառնուրդը ։ Մուտքն անվճար է, ֆիլմը( և բոլոր ֆիլմերը) ցուցադրվում է օրիգինալ լեզվով և անգլերեն ենթագրերով ։
Եվգենի Կիսին
Դեկտեմբերի 27, Օպերա Իսրայելցի վիրտուոզ դաշնակահար Եվգենի Կիսինը նորից Երևանում է ՝ կրկին « Երևանյան հեռանկարներ » դասական երաժշտության փառատոնի շրջանակում ։ Այս անգամ ծրագրում նախատեսված են Բեթհովենի և Ռախմանինովի աշխատանքները ։ Տոմսերի արժեքը ՝ 5000-30000 դրամ ։
Զարդեր
Matt
Իմ անունը Ուակոկ է: Ես թռչող փիղ եմ ՝ ստեղծված Մաթի կողմից: Ես ուրախ եմ, որ նա իմ ընկերներին էլ է ստեղծել: Սկզբում մենք ապրում էինք Մաթի երևակայության մեջ, հետո նա որոշեց մեզ մեկ ուրիշ աշխարհ էլ ցույց տալ ՝ ձեր աշխարհը: Նա մեզ նկարեց, բայց մենք ուզեցինք ճանապարհորդել և բացահայտել ավելին: Եվ ահա մենք պատրաստ ենք ձեզ հետ գալ ուր, որ գնաք: Խոստանում ենք լինել գունագեղ և ուրախ ուղեկիցներ: Այսօրվանից կարող եք գտնել մեզ Ակումբում( The Club), Թումանյան 40, Երևան, կայք ՝ Mattgallery. com ։