Աճելու տեղ
Աշնանը հայաստանյան երիտասարդ Factumsoft ՏՏ ընկերությունը
համագործակցության պայմանագիր կնքեց կանադական խոշոր խորհրդատվական
Norvex Systems ընկերության հետ: ԵՐԵՎԱՆը զրուցեց երկու ձեռնարկությունների
տնօրենների հետ յուրահատուկ ծրագրի, բիզնեսի զարգացման նոր մոտեցումների
և, իհարկե, այն մասին, թե ինչպես Հայաստանը բիբլիականից դարձնել ՏՏ երկիր:
Factumsoft-ը մշակել է ERP ծրագրային ապա-
հովում, որը թույլ է տալիս ընկերություննե-
րին ավտոմատացնել մի շարք բիզնես գործ-
ընթացներ, այդ թվում՝ հաշվապահությունը,
HR-ը, հաշվետվությունները, հաճախորդների
հետ հաղորդակցությունը և այլն: Այս ամենն
արվում է մեկ հարթակի վրա, որը անցու-
մային շրջանում կարող է գործել հին ծրագ-
րային ապահովման հետ մեկտեղ: Այսինքն՝
Factumsoft-ի հետ աշխատանքը կարելի է
սկսել փուլ առ փուլ, ինչը թույլ է տալիս ավելի
կարճ և թեթև դարձնել անցումը նոր ծրագրին:
Սովորաբար նոր ERP համակարգ ունենալու
համար հարկավոր է բավական շատ գումար
ու ժամանակ. ընկերությունը պատվիրում է
իր ոլորտին և գործունեությանը համապա-
տասխան ծրագիր, ապա սպասում մի քանի
ամսից մինչև տարի. և երբ ստանում է ծրա-
գիրը, իր պահանջները կարող են արդեն
փոխված լինել: Factumsoft-ի տնօրեն Արման
Մարգարյանը համոզված է, որ բիզնեսում
այսօր ամենակարևորը արագ լուծումներն
ու դրանց նույնքան արագ կիրառումն է:
«Factumsoft-ը միաժամանակ ունիվերսալ և
նպատակային է: Այն հեշտությամբ կարող
է ձևափոխվել տվ յալ ընկերության առանձ-
նահատուկ պ ահանջները բավարարելու
համար, և սա մեզ թույլ է տալիս առաջարկ
անել զգալիորեն ավելի արագ», — ասում է
Մարգարյանը: Norvex Systems-ի ՏՏ գծով
տնօրեն Մայքլ Սայդամն էլ ավելացնում է, որ
նաև սա դրդեց աշխատել հայաստանյան
ընկերության հետ: «Հարթակը համապա-
տասխանում է մեր առանցքային պահանջ-
ներին՝ ճկունություն, լայնածավալություն և
արագ կիրառում»:
Արման Մարգարյանի խոսքով՝ Factumsoft-ը
ունի ևս մեկ մրցակցային առավելություն՝
Հայաստանը: Երկրում շատ տաղանդավոր
մասնագետներ կան, իսկ գրասենյակ ունե-
նալու ծախսերն ավելի փոքր են, քան Ամե-
րիկայում կամ Եվրոպայում: Հայաստանը
ոլորտի առաջատար երկիր դարձնելու հա-
մար պետք է աշխատել համապատասխան
միջավայր և նախապայմաններ ապահովելու
ուղղությամբ: Մարգարյանն ասում է, որ շատ
ձեռնարկատերեր, հատկապես՝ Սփյուռքում,
կուզենային Հայաստանում մասնաճյուղեր
բացել, բայց հիմնաքարային պայմաններից է
ընդլայնվելու հնարավորությունը, որն այս-
տեղ սահմանափակ է՝ երկրում ուղղակի չկա
բավականաչափ քանակությամբ մասնա-
գետ: Ավելին, խանգարում է արտագաղթը,
աշխատաշուկայի դանդաղ թարմացումը,
ինչպես նաև կրթական բնագավառում առ-
կա լուրջ խնդիրները: Վերջիններս երբեմն
կարող են հենց ՏՏ ոլորտի հետ ուղղակի
կապ չունենալ, բայց զարգացման լուրջ
խոչընդոտ դառնալ. այդպիսի խնդիրներից
է, օրինակ, շրջանավարտների՝ անգլերենի
չիմացությունը: «Շատ եմ նաև զարմանում,
երբ ասում են, որ ծրագրավորումը «տղայա-
կան» մասնագիտություն է: Պետք է խրա-
խուսենք մեր աղջիկներին ներգրավվել նո-
րարարական տեխնոլոգիաների մեջ, որովհե-
տև դա ոչ միայն կբազմապատկի հաջողակ
կարիերա կառուցելու նրանց շանսերը, այլև
դրական կանդրադառնա երկրի զարգացման
վրա»: Ի դեպ, չնայած «տղայականության» մա-
սին տարածված կարծրատիպին, Factumsoft-ի
աշխատակիցների կեսը կանայք են:
Մայքլ Սայդամը, որը նույնպես ծագումով հայ
է, նշում է, որ բիզնեսում պրագմատիզմը միշտ
էլ կհաղթի զգացմունքներին, դրա համար էլ
Հայաստանի զարգացման մոդելը պետք է
ներառի երկարաժամկետ ռազմավարություն:
«Այն, ինչ արդյունավետ է, օրինակ, Հնդկաս-
տանի համար, կարող է բոլորովին չհամապա-
տասխանել Հայաստանին: Հնդկաստանը տա-
րեկան 500,000 ՏՏ մասնագետ է պատրաս-
տում և աշխատում է ծավալների վրա: Իսկ
մենք պետք է կենտրոնանանք Factumsoft-ի
նման յուրահատուկ լուծումների և նորարա-
րական արտադրանքի վրա, հատկապես որ
աշխարհում շահույթի 75%-ն ապահովում է
օրիգինալ արտադրանքի սպասարկումը»: Այս-
պիսի ռազմավարության բաղկացուցիչ մասե-
րից է նաև Factumsoft-ի բիզնես աճի մոդելը:
Ընկերությունը չի կենտրոնանում և սահմանա-
փակվում մեկ ոլորտով: Փոխարենը գործիք-
ներ և լուծումներ է տրամադրում տարիների
փորձ ունեցող նեղ մասնագետներին և խորհր-
դատուներին, որոնք նույնպես չեն ցանկանում
խորացված զբաղվել ծրագրավորմամբ: Այսպի-
սով, երիտասարդ ընկերությունն ապահովում
է իր կայուն զարգացման հիմքը: