evnmag evnmag46 | Page 47

Նաիրա Հարությունյան
Լրագրող, մսակեր Ընդմիջման եմ գնում ժամը 1-ից հետո, հիմնականում անցկացնում եմ սրճարաններում: Ինձ համար ամենահամեղ խոհանոցը Սեղան 11 սրճարանի խոհանոցն է. սպասարկումը բարձր որակի է, խոհանոցն ՝ անմահական: Ես նախընտրում եմ միս և, ինչպես յուրաքանչյուր մսակեր, չեմ հասկանում բուսակերներին: Տապակած միսն ինձ համար անփոխարինելի է, հավի կծու թևիկներ, տարատեսակ բուրգերներ, դե իսկ թեյը տարին 12 ամիս ինձնից անբաժան է: Մենակ ուտել չեմ սիրում, ընդմիջումները կազմակերպում եմ ընկերուհիներիս հետ, այդպես ուտելիքը կրկնակի համեղ է լինում:
Աշխեն Եղիազարյան
Թարգմանիչ, բուսակեր Ընդմիջմանս ժամը բոլորի նման 13:00-14:00-ն է, բայց, քանի որ առավոտյան չեմ հասցնում նախաճաշել, նախընտրում եմ ավելի շուտ անել ընդմիջում ՝ սովորաբար 12:00-ին մոտ: Ցուրտ օրերին սնվում եմ հենց աշխատավայրիս խոհանոցում, իսկ ավելի տաք ու արևոտ եղանակներին նախընտրում եմ սնվել մոտակա այգում ՝ հաճախ հենց խոտերի վրա նստած: Նույնիսկ հատուկ ծածկոց ունեմ նման իրավիճակների համար: Սովորության համաձայն ՝ ինձ երբեմն միանում են նաև գործընկերներիցս 1-2-ը: Չեմ ուտում անմիջապես մսից պատրաստված ուտելիքներ ՝ խորոված, տոլմա, կոտլետ, շաուրմա և այն: Օրինակ, երբ ինձ առաջարկվում է երշիկով պիցցա կամ ասենք ՝ սուշի, չեմ հրաժարվում: Իսկ այդ կերպ սնվելը ընդհանրապես դժվար չէ: Շատ ուտելիքներ կան, որոնցից երբեք չեմ հրաժարվի: Իմ ամենասիրած ուտելիքները բրոկոլին ու նեխուրն են, նաև եգիպտացորենը: Նույնիսկ մի անգամ երազում բրոկոլիի դաշտում էի հայտնվել: Իսկ « վատ » ուտելիքներից շատ եմ սիրում տարատեսակ չիփսեր ու չորահացեր: Իհարկե, միայն հազվադեպ առիթների դեպքում եմ ուտում: Նախքան ընդմիջումը, թե ընդմիջումից հետո ավելի արդյունավետ աշխատելը միանշանակ չէ: Երբեմն, երբ աշխատանքի բնույթը ձանձրալի է, նախընտրում եմ նախ ընդմիջում անել, ապա նոր միայն շարունակել:
Անահիտ Ավանեսյան
Դպրոցական, տնական ընդմիջման սիրահար Դպրոցում երկար դասամիջոցին եմ հաց ուտում: Բուֆետում շատ բան կա, բայց համով չեն էդքան էլ, մենակ բուլկի եմ առնում բուֆետից: Մաման իմ հետ պանիրհաց կամ հաց ու երշիկ ա դնում, էդ ավելի համով ա: Մեկ-մեկ էլ սոկ եմ առնում: Ընկերուհիներով ենք հաց ուտում դասամիջոցին, հետո վազվզում ենք ու կուշտ դասի ենք նստում:
Սոնա Խաչատրյան