DigiCode 2018 Rules digicode2018rules

«ԴԻՋԻԿՈԴ» ԿԻՐԱՌԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ 2018 Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) նախաձեռնում է «ԴԻՋԻԿՈԴ» կիրառական ծրագրավորման պատանեկան հերթական 4-րդ մրցույթի անցկացումը:  Նպատակը. նպաստել պատանիների մոտ ալգորիթմական մտածողության զարգացմանը խաղ խաղացողից դառնալ խաղ ստեղծող բացահայտել տաղանդավոր պատանիներին և հնարավորություն տալ զարգացնել նրանց ունակությունները բացահայտել ակտիվություն ցուցաբերած դպրոցներին և անհատներին  Ովքե՞ր կարող են մասնակցել. Դպրոցականները   Ո՞ր ծրագրերով պետք է ծրագրավորել. Scratch / Աղվես K-turtle / Կրիայ    Scratch. Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի (MIT) կողմից մշակված գրաֆիկական ծրագրավորման միջավայր է, որում հեշտությամբ կարող են աշխատել աշակերտները, ուսանողները, ուսուցիչներն ու ծնողները: Աղուես. Scratch ծրագրի հայաֆիկացված և նոր մոդուլներով համալրված տարբերակն է, որը կիրառվում է նաև ռոբոտներ ծրագրավորելիս: Kturtle. Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի (MIT) կողմից մշակված ծրագրավորման միջավայր է, որում հեշտությամբ կարող են աշխատել աշակերտները, ուսանողները, ուսուցիչներն ու ծնողները: Այն հարմար գործիք է աշակերտներին մաթեմատիկայի, երկրաչափության և ծրագրավորման տարրական գիտելիքներ տրամադրելու համար։ Կրիայ․ Kturtle ծրագրի հայաֆիկացված և հայերեն այլագրով համալրված տարբերակն է, որը կիրառվում է նաև ռոբոտներ ծրագրավորելիս:     Ի՞նչ պետք է անել. Scratch/Աղուէս-ի համար լրացրո'ւ մասնակցության հայտը այստեղ Գրանցվիր scratch.mit.edu կայքում քո իրական անունով Kturtle/Կրիայ-ի համար լրացրո'ւ մասնակցության հայտը այստեղ Ստեղծի'ր կամ ներբեռնի'ր արդեն ստեղծած աշխատանքդ Նկարի'ր տեսանյութ քո խաղի մասին