Հունիս 2018
Քննական շրջանից հետո Արտաքին քաղաքականության ակումբը սկսեց իր աշխատանքները։
Արտաքին քաղաքականության Ակումբ
Այս անգամ ակումբը շարունակեց «Դիվանագիտական վարվելակերպ և վարվեցողություն» թեման, որի ընթացքում ավելի մանրամասն ներկայացվեց արարողակարգը և վարվելակերպը դիվանագիտական ընդունելությունների ժամանակ՝ հատկապես ընդունելությունների տեսակները, դրանց անցկացման անհրաժեշտությունը՝ ինչպես ազգային տոնի, դեսպանի նշանակման, այնպես էլ սգո արարողությունների ժամանակ։
Ներկայացվեց նաև ընդունելությունների նախապատրաստական աշխատանքները, որոնք ամենակարևոր մասն են կազմում և յուրաքանչյուր պետություն պետք է ուշադրություն դարձնի դրանց, քանի որ այն կարող է հանգեցնել ընդհուպ մինչև դիվանագիտական հարաբերությունների խզման։
5