"CC" NGO's Newsletters June_Newsletter_Arm | Page 4

Այս ամիս Տնտեսագիտական ակումբում տեղի են ունեցել մի շարք հետաքրքիր մասնագիտական քննարկումներ, որոնցից կառանձնացնենք կուտակային կենսաթոշակային համակարգի շուրջ ծավալված քննարկումները։ Արդիական այս թեման ակումբականներին հետաքրքրել էր ոչ միայն մասնագիտական մոտիվացիայից ելնելով, այլև հասարակության լայն շրջանակների կողմից բազմաթիվ շահարկումների պատճառով։

4

Տնտեսագիտական Ակումբ

Կուտակային կենսաթոշակները պարտադիր դարձնելու որոշումը, այս համակարգի ամբողջական ներդրման անհրաժեշտության և ապագա մարտահրավերների հետ կապված տարբեր հարցեր քննարկելու համար ակումբականները հետաքրքիր հանդիպում են ունեցել ՀՀ Կենտրոնական բանկի Իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանի և ՀՀ ԿԲ Արժեթղթերի շուկայի վերահսկողության բաժնի պետ Գոռ Հայրապետյանի հետ: