"CC" NGO's Newsletters July_Newsletter_Arm | Page 6

Իրավագիտական ակումբ

Դատախաղը անցկացվեց ՀՀ Փաստաբանական դպրոցի կողմից տրամադրված դատական նիստերի դահլիճում:

Հուլիսի 2-ին տեղի է ունեցել Իրավագիտական ակումբի կողմից նախաձեռնած «Վիրավորանք և զրպարտություն» մասնագիտացման ծրագրի վերջին՝ դատախաղի փուլը: Դատախաղին, որպես հայցվոր հանդես են եկել հանրային գործիչ համարվողի ներկայացուցիչները, որպես պատասխանողներ հանդես են եկել ֆեյսբուքյան օգտատիրոջ ներկայացուցիչները, լրագրողի ներկայացուցիչները և լրատվամիջոցի ներկայացուցիչները: Դատախաղի դատավորն էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Գոռ Թորոսյանը: