Հուլիս 2018
ՀՖՀՀ ակումբը պատրաստվում է Հայաստանում 2018 թվականի աշնանն անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին: Արդեն 1 ամիս է ընթացքի մեջ են Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի հետ քննարկումները համատեղ ծրագրի իրականացման մասին:
ՀՖՀՀ ակումբ
ՀՖՀՀ ակումբի ստեղծագործ ու ճկուն թիմի ծրագիրը ներառում է 2018 թվականի հոկտեմբերի 8-12-ն ընկած ժամանակահատվածում ակտիվ և պասիվ ներկայացուցչություններ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից ընտրված, ինչպես նաև Ակումբի կողմից առաջարկված կարգախոսներով՝ հիմքում դնելով ՀՀ-ի՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն անդամակցության հոբելյանական 10 տարիները (ավելի մանրամասն հաջորդող ամսաթերթերում կներկայացվի): Ծրագրի իրականացման համար ՀՖՀՀ-ին առաջարկվել է ՀՖՀՀ ուսանողների հետ ազատ կերպով համագործակցել և հրապարակայնացնել Համալսարանի ներգրավվածությունը Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին: Ծրագրի իրականացման համար ներկայացվել է անհրաժեշտ ֆինանսական միջոցների մասին փաստաթուղթ ևս:
Ծրագիրը Համալսարանի կողմից հավանության է արժանացել, և երկու կողմերը շարունակում են արդյունավետ աշխատանքներ տանել՝ ծրագրի իրականացման ուղղությամբ:
5