Arxangelo ԻՄ ԿՈՐՑՐԱԾ ՏՈՂԵՐԸ | Page 15

Մառախլապատ տխրություն Ու տխրությունն իջավ մառախուղի հետ, Ու իր պաղ շնչով պատեց իմ հոգին: Ամեն ինչ կրկին գունազուրկ դարձավ Ու դարձավ նման ձմեռվա շնչին: Խոնավ մառախուղ փաթաթված հոգուս, Սառույց է պատել սրտիս զարկերին: Ներսս դատարկվեց, չկա ո՛չ մի լույս, Մրրիկն է պարում կյանքիս էջերում: Aram Hakobyan (Arxangelo), Poems. © All Rights Reserved, 2012 15