Arxangelo ԻՄ ԿՈՐՑՐԱԾ ՏՈՂԵՐԸ | Page 14
Արամ Հակոբյան
___
ԻՄ ԿՈՐՑՐԱԾ ՏՈՂԵՐԸ
______________________________________________________
Անծանոթուհուն
Թախծոտ աչքերով, կանգառում կանգնած՝
Լուսե մի հեքիաթ,
Որ նայում էիր դու հեռու հեռուներ,
Նայում էիր անթարթ:
Ինձ չէիր էլ տեսնում, չէիր էլ նկատում,
Որ կողքիդ կանգնած խելագար մի մարդ,
Քեզնով է զմայլվում.
Քեզնով է զմայլվում ու տողեր հյուսում նա լուռ իր
մտքում:
Իրակա՞ն էիր դու, թե՞ մտքի պատրանք,
Ֆիզիկակա՞ն էիր, թե լույսի խաբկանք:
Տեսնես երբևէ կտեսնե՞մ ես Քեզ, կյանքի՛ս երազանք:
Aram Hakobyan (Arxangelo), Poems. © All Rights Reserved, 2012
14