Armen Mkheyan Քողարկված ճշմարտություն | Seite 54

Արմեն Մխեյան ՔՈՂԱՐԿՎԱԾ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆ կանգնեց դիմացինի դեմքին: Գնելն արագ պտտվեց ու շարժվեց դեպի դուռը: Ադամսը նկատեց Գնելի ձեռքի շարժումը: Վայրկյան անց Գնելն անսպասելի պտտվեց ու ձեռքում հայտնվեց ատրճանակ, որն ուղղվեց դեպի իրեն: Ադամսն աննկատ սեղմեց գրասեղանի պահարանի մոտ գտնվող կոճակը, որն ազդարարում էր վտանգի մասին: Դռան ետևում ձայներն ավելի էին ուժգնանում: Հանկարծ աշխատասենյակի դռները ոչ թե բացվեցին, այլ մասնատվեցին: Ներս խուժեցին մի քանի դիմակավորված ու ինքնաձիգերով զինված անձիք, բայց նրանք հաստատ անվտանգության աշխատակիցները չէին: Նրանք գոռում էին, բայց Ադամսը չէր հասկանում հայերեն: Մի քանիսը ինքնաձիգերն ուղղեցին Գնելի ուղղությամբ, հրամայելով իջեցնել զենքը: Գնելի մի ձեռքը վեր բարձացավ, բայց մյուսով շարունակում էր ամուր բռնած պահել ատրճանակը: Հանկարծ սենյակի լռությունը պայթեց կրակոցի ձայնից: Առաջին կրակոցից հետո լսվեցին ևս երկու կրակոցներ: Առաջինի հեղինակը Գնելն էր, իսկ մյուս երկուսինը ԱԱԾ-ի աշխատակիցները: Ադամսը ամբողջ մարմնով հետ ընկավ աթոռին: Սուր ցավը ուսի շրջանում ստիպեց գոռալ, իսկ Գնելը հայտնվեց հատակին՝ ձեռքին ու ոտքին ստանալով հրազենային վերքեր: Օրեր անց Կառավարության հատուկ նիստում որոշվեց անորոշ ժամկետով հետաձգել Թեժ լեռան հանքի շահագործումը, իսկ «ՀԵՄ Մոնիթ» ընկերությունը դիմեց դատարան իրեն սնանկ ճանաչելու խնդրով՝ դատական գործընթացի և գումարի փոխհատուցման ծախսերը թողնելով Կառավարության ուսերին: 54