Արմեն Մխեյան
ՔՈՂԱՐԿՎԱԾ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆ
աշխատանքների հետաձգման համար, ավելին. պատկան մարմիններին ևս հայտնի է բավականին հետաքրքիր փաստեր:
Խոսակցությունը անգլերեն էր, և Ադամսը փորձում էր բառերն
ավելի շեշտակի ու առանձնացված արտահայտել:
Գնելի դեմքին որևէ մկան չշարժվեց:
―Ես հիմնավոր կարծիք ունեմ, որ հանքի նախահետազոտական
աշխատանքներն արվել են լուրջ խախտումներով և ավելին, անգամ
պայմանագրի կետի խախտմամբ ձեր իսկ կողմից:
Ադամսը նկատեց՝ դիմացինի դեմքը խոժոռվեց: Պետք էր այս
թշվառ պաշտոնյային հասկացնել իր ով լինելը: Եթե իր պետության
ներսում ինչ կերպ ուզում անօրինականություններ է անում, ապա իր
մոտ դրանք չեն անցնի:
―Այնպես որ, պարոն Ստեփանյան, երկուշաբթի ես ստիպված
կլինեմ դիմել համապատասխան մարմիններին, ոչ միայն չեղյալ
համարելու պայմանագիրը, այլև փոխհատուցում պահանջելու:
Գնելն անսպասելի վեր կացավ աթոռից:
―Այդ անել դուք չե՛ք կարող,― ատամների արանքից շպրտեց նա՝
ու ձայնն ավելի բարձրացնելով շարունակեց,― դուք ինքներդ եք
խախտում պայմանգիրը դուք իրավունք չունեք իմ երկրում խախտել
իմ իրավունքները…
―Իսկ
դուք
իրավունք
չունեք
իմ
ընկերության
անունը
շահարկելով՝ ուրանի հանքաքար արտահանել, ― ձայնը բարձրացեց
Ադամսը:
Մի պահ տիրեց քար լռություն:
Վերջին բառերն այլևս ելք չէին թողնում Ստեփանյանին: Ադամսն
ամեն ինչ գիտեր ու չէր հանգստանա մինչև իր ուզածին չհասներ, իսկ
ուզածը բազմամիլիոնանոց ներդրումային փաթեթի փոխհատուցումն
էր լինելու:
Այդ պահին Ադամսին թվաց, որ դռան այն կողմից ոտնաձայներ են
լսվում: Հայացքը Գնելի դեմքից սահեց դեպի դուռը, ապա նորից
53