Արմեն Մխեյան
ՔՈՂԱՐԿՎԱԾ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆ
զանգից տեղեկացավ, որ «հերոսներն» արդեն Երևանում են: Նա
հայտնեց, թե որտեղ է գտնում, ու առաջարկեց գալ և դրսում սպասել
հանդիպման ավարտին: Ուղիղ ժամը ինն անց երեսուն մտավ այն
մարդու
աշխատասենյակ,
ով
դառնալու
էր
այս
ողջ
մեքենայությունների հիմնական զոհը: Նրան պետք էր հնարավորինս
«փաղաքշել»:
Մի քանի քայլից հետո նա ձեռքը մեկնեց ու բավականին մաքուր
անգլերենով ողջունեց Ադամսին:
***
Անին նորից ու նորից հայացք էր գցում իմանալու համար որքան
երկար էր դեռ ներբեռնվելու տեսանյութը, ապա անհանգիստ նայում
Սարգիսին: Սարգիսի ճակատին արյան հետքեր կային, վերքը
ստացել էր, երբ քարակույտը գլխին էր թափվել: Մազերն հողի մեջ
կորած էին, իսկ հագուստի վրա մաքուր հետք չէր մնացել:
Անին վախենում էր նայել իրեն: Մազերը սովորականից ավելի
ծանր էին դարձել, իսկ ոտքը սեղմվում էր սպորտային կոշիկի մեջ:
«Հավանաբար այտուցվել է,― մտածեց Անին, պետք էր առաջին
հերթին բժշկի դիմել, այլ ոչ թե շտապել Երևան: Այ թե ուր է հասնում
լրագրողական պատասխանատվությունը»:
Անին չկարողացավ զսպել ծիծաղը:
―Քեզ ի՞նչ եղավ, ― զարմացավ Սարգիսը:
―Այսօրվա պատահարներն եմ հիշում, ամբողջ կյանքում չեմ
մոռանա:
―Քեզ հետ երկրորդ անգամ պետք է հրապարակայնորեն
համաձայնվեմ,― ծիծաղեց Սարգիսը,― չնայած մտքում միշտ էլ
համաձայն եմ քեզ հետ, բայց բարձրաձայնելն ավելի դժվար է: Այո,
նման օրերը բացառիկ են լինում:
44