Արմեն Մխեյան
ՔՈՂԱՐԿՎԱԾ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆ
Ժողովուրդն արտաքին թշնամու դեմ կարող է մեկ բռունցք
դառնալ՝ նրա դեմ հանելով բոլոր զենքերը: Այդպես են ծնվել
բոլոր մեծ հաղթանակները: Բայց արտաքին թշնամուց ավելի
զորեղ կա մեկ այլ թշնամի՝ ներքին թշնամին: Այս թշնամու
առավելությունը մեկն է՝ իր դեմ չեն կարող համախմբվել...
Ա. Մխեյան
***
Մարգարտա գյուղը Լոռվա ողջ հրաշք բնության պատկերն է
ասես իր մեջ հավաքել: Հատկապես գարունն այստեղ այնքան
գեղեցիկ է, որ թվում էր՝ դրախտի դարպասներն այստեղ են: Թեժ
լեռան
ստորոտին
բազմած
բնության
այս
հրաշք
անկյունը
մարդկությանը դեռ վաղուց է հայտնի: Այս տարածաշրջանում
հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված գտածոներն
զարմացնում են իրենց վաղեմությամբ ու միևնույն ժամանակ լավ
պահպանված
լինելով:
Գյուղն
իր
անունը
ստացել
է
հին
ավանդապատումից, ըստ որի Աստղիկ դիցուհին այստեղ հաճախ է
զբոսնել, ու նրա անցած ճանապարհի ողջ երկայնքով մարգարտածաղիկներ են ծաղկել: Մինչ օրս էլ գյուղում և շրջակա հովիտներում մարգարտածաղիկը ամենատարածված ծաղիկն է: Գյուղից
հարավ` Փամբակի լեռներն են ու հենց այդ լեռնաշղթայի ամենաբարձր կատարը` Թեժ լեռը, որը նաև սահմանաբաժան է հանդիսանում Լոռվա ու Կոտայքի մարզերի միջև: Լեռան փեշից, կանաչ
մարգագետնի ու թավ անտառների միջև ընկած գյուղից, հրաշալի
տեսարան է բացվում դեպի Լոռվա աշխարհը, բնության անձեռակերտ հրաշք մի աշխարհ: Թեժ լեռան բարձրությունից երևում է
Գուգարք աշխարհի մյուս լեռանապարը՝ Բազումի լեռները, իսկ մի
4