Armen Mkheyan Քողարկված ճշմարտություն | Page 3

Արմեն Մխեյան ՔՈՂԱՐԿՎԱԾ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆ Այս գիրքը էլեկտրոնային տարբերակն է: Այն ենթակա չէ տպագրման և տարածման՝ առանց հեղինակի թույլտվության: Խմբագիր` Արամ Հովակիմյան: http://armmkheyan.blogspot.com © ArmenMkheyan Արմեն Մխեյանի այս վիպակն ունի բավականին հետաքրքիր սյուժե, գործողությունների անհավանական ու կտրուկ զարգացում: Վիպակն ընդհանուր առմամբ վեր է հանում բնապահպանական և հանքարդյունաբերության խնդիրները, սակայն որպես գեղարվեստական ստեղծագործություն, ընթերցողին գրավում իր ուրույն սյուժեով և ժանրով: Իրադարձություններն զարգանում են մեր օրերում: Գլխավոր հերոսները պատահմամբ հայտնվում են իրադարձությունների կիզակետում, որտեղ սուտն է, կեղծիքն ու դավաճանությունը: Հանուն ճշմարտության պայքարը դառնում է նրանց գլխավոր ուղենիշը: Վիպակում օգտագործվել են որոշ տեղանունների, պետական կառույցների, ինչպես նաև «Հետք» և «Հրապարակ» թերթերի անունները: Ընկերությունների անունները հորինված են, իսկ կերպարների անունների ցանկացած համընկնում՝ պատահականություն: Հատուկ շնորհակալություն «Հետքի» և «Հրապարակի» խմբագըրակազմին և բոլոր նրանց, ովքեր իրենց լուման են ներդրել այս ստեղծագործության ստեղծմանը: 3