Armen Mkheyan Դավաճանության գինը | Page 66

Արմեն Մխեյան Դավաճանության գինը հայտումը կատարվել է դեռևս 1902թ-ին, որից հետո մատնահետքերը հսկայական նշանակություն ձեռք բերեցին հանցագործությունների բացահայտման գործում: Մեսրոպյանի ուշադրությունը գրավեց տպման սարքի մյուս կողմում գտնվող թղթերը: Դժվար չէր նկատել, որ փորձ էր արվել տպել կամ բազմացնել փաստաթուղթ: -Պարոն Մեսրոպյան, - մոտեցավ Գալստյանը,- ոստիկանապետը հարցնում էր Ձեզ: -Մի բան պարզեցի՞ք: -Այո, կարծում եմ կարևոր է, - թուքը կուլ տալով խոսեց Գալստյանը, - վերջինը զանգահարել են գյուղատնտեսության նախարարին: Զանգն ավելի քան մեկուկես րոպե է տևել: «Նախարարի՞ն: Գուցե հենց ինքն էր զանգահարել ոստիկանություն, իհարկե ինքն էր: Գրողը տանի, ի՞նչ է կատարվում այսօր»: -Իսկ երրորդ դիակի ինքնությո՞ւնը: -Դեռ ոչ: -Շտապե՛ք, գրողը տանի: Բացի այդ նախ, շտապ ստուգել տուր տպագրական սարքը: Գուցե հնարավոր լինի կրկին արտատպել այն, ինչ փորձել են բազմացնել, որից հետո կապվիր հատուկ բաժնի հետ: Ճշտի՛ր, կարողացե՞լ են վերծանել հեռախոսահամարը, թե՛ ոչ: Սպասում են զեկուցմանը, - ավելացրեց Մեսրոպյանն ու մոտեցավ ոստիկանապետին: 66