Արմեն Մխեյան
Դավաճանության գինը
***
Բադալյանը Կառավարական տան մուտքի մոտ այդպես էլ
չկարողացավ կայանել մեքենան, ավելի ճիշտ ոստիկանները թույլ
չտվեցին: Այն հարցին, թե ինչ է կատարվել, ոստիկանության ավագ
լեյտենանտը հակիրճ պատասխան տվեց` սպանություն:
«Ահաբեկչություն,
կազմակերպված
ահաբեկչություն,
Տեր
Աստված»:
Նալբանդյան
և
Արամի
փողոցներն
ամբողջությամբ
ոստիկանական մեքենաներով շրջափակված էին:
Վերջապես նրան հաջողվեց մեքենան կանգնեցնել ու դուրս գալ:
Շուրջը ոստիկաններ էին ու լրագրողներ, ովքեր շտապում էին
Կառավարական շենք: Հանկարծ նրա ուշադրությունը գրավեց երկու
անցորդների տարօրինակ քայլվածքն ու հատկապես այն, որ նրանք
ամբոխին հակառակ էին գնում ու ասես շտապում էին վայրկյան
առաջ մտնել գետնանացում: Թեև տեսողությունից հաճախ էր
բողոքում, սակայն անմիջապես ճանաչեց նրանցից մեկին` Տաթև
Ստեփանյանին:
-Փառք, Քեզ Տեր Աստված, - բացականչեց նա ու սկսեց շարժվել
նրանց ուղղությամբ:
Մի քանի քայլ անելուց հետո հասկացավ, որ ամբոխի մեջ
հեշտությամբ նրանց կարող է կորցնել ու ավելի արագացրեց քայլերը:
Մեկ րոպե էլ չէր անցել, երբ գրեթե հավասարվեց նրանց և նկատեց, որ
Տաթևին ուղեկցող տղամարդը հազիվ է կարողամում կանգնած մնալ
ոտքի վրա, իսկ ձեռքը գրեթե ամբողջությամբ արյան մեջ կորած է:
-Պարոն Բադալյան, - հազիվ կարողացավ ասել Տաթևն ու էլ չկարողացավ զսպել լացը:
55