Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 68

ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ կանէանա այն լույսի մեջ, որ այդքան ջերմություն ունի: Ձեռքում պահված լույսը միանում է մեծ լույսին ու դառնում ամբողջության մեկ մասնիկը: Լսում է իր սրտի վերջին բաբախյունը, վերջինը, իսկ հետո արդեն այն կդառնա նրա՛ բաբախյունը: Նորից ձայներ: Այո՛, նա հասցրեց անել այն, ինչ պետք է աներ: Սա էր առաքելությունը, ու իրեն հաջողվեց իրագործել այն: Այլևս ոչինչ չկար: Տարօրինակ զգացողություն տիրեց: Նա հիմա ամբողջության մի մասնիկն էր ասես, ժամանակի՝ անհաշվելի ու անծայրածիր, անեզր ու անսկիզբ, հավերժության մասնիկը: *** Բժշկին անմիջապես շրջապատացին, երբ դուրս եկավ վիրահատարանից: -Ամեն ինչ հաջող է, - փայլեց նրա դեմքին ժպիտը: Հերթական բարդ վիրահատությունը պսակվեց հաջողությամբ: Լսվեցին առաջին շնորհակալական խոսքերը: -Մի քանի օր կմնա խիստ հսկողության տակ: Տեսակցություններ չեն կարող լինել: Բժիշկը հայացքով փնտրեց աղջկա մորը: Աշխատասենյակում բժիշկը տիկին Արմինեին մեկնեց Վահրամի նամակը: -Կարծում եմ, այս նամակը կօգնի ձեզ: Կհանձնեք նրան, երբ ես կասեմ … «Ես պետք է ասեմ ու միշտ կրկնեմ, քեզ շատ եմ սիրում: Հիմա կողքիդ չեմ, բայց ոչ էլ քեզնից հեռու եմ: Միշտ քեզ հետ կլինեմ ամենուր, ուր էլ գնաս, որտեղ էլ լինես: Հավատա՛, մենք անբաժան կլինենք: Իմ սերը քեզ նոր կյանք կտա, նորից կստիպի սիրես, ժպտաս: Կժպտաս իմ փոխարեն ևս: Կնայես Արևին, աստղերին, երկնքին, մայրամուտին մի փոքր ավելի՝ իմ փոխարեն: 70