Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 67

ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ ընկերոջը հենց ինքը պետք է դավաճաներ: Կուրացուցիչ լույսը տեղին տվեց: Հիմա նա քայլում էր անամպ երկնքի տակ փռված ծաղկած մարգագետնով: Նրան թվաց` գարուն է , բայց մեկ ակնթարթ հետո ծաղիկները չորացան ու կանաչը դեղինի փոխվեց: Հանկարծ աստղալից գիշերն իջավ, ու հիմա նա միայնակ կանգնած է բարձունքին: Շուրջը միայն աստղեր են ու լուսնի ամբողջական սկավառակը, բայց հորիզոնը սկսվում է լուսավորվել, լուսինն ու աստղերը խամրում են: Արևն սկսում է շողալ: Գարուն և աշուն, Լույս և խավար, Սկիզբ և ավարտ: Հիմա նա կանգնած է եզրագծին ու հետ գնալ չի կարող, քանի որ ճանապարհ չկա, բայց առաջ գնալ կարող է, անգամ եթե այն կլինի սկիզբը ու հետո նորից կունենա ավարտ… Նորից մայրամուտ, թվում է` այս մեկը նման է այն մայրամուտին, որ հմայվում էր քիչ առաջ: Բայց այն մայրամուտ չէ, այլ մի լույսի աղբյուր, ու նա ասես սլանում է դեպի լույսը: Սրտի բաբախյունն իր հետ է: Ինչո՞ւ է այն այսքան ուժգին բաբախում: Ահա և լույսը: Լույսի աղբյուրն այնքան մոտ է թվում ու այնքան պարզ է, բայց չի կուրացնում: Թվում է` արտասովոր ջերմությունը լույսի հետ իր մարմինն է մտնում: Սրտի բաբախյունի ձայնը հասնում է ականջին: Բայց այն իր սրտի ձայնը չէ, այլ լույսից եկող ձայնը: Ձայնն անմիջապես կտրվում է: Է՛լ ավելի մեծ թեթևություն է զգում, ասես մարմնից ինչ-որ բան դուրս է գալիս ու փորձում միանալ լույսին: Նա ձեռքը մեկնում է ու փորձում դիպչել իր մարմնից պոկված լույսին: Վայրկենապես ամեն ինչ մթնում է, ու հիմա միակ լուսավորը իր մարմնից պոկված լույսն է: Բայց հեռվում լույսի մի կետ է տեսնում, պետք է հասնել, ամեն գնով հասնել լույսի մյուս աղբյուրին: Հեռավոր լույսի կետն արդեն հեռու չէ, հիմա նա կհասնի: Մութը նահանջում է, նոր լույսն ասես սկսում է կլանել իրեն: Նրանից նորից այն ջերմությունն է, որ ջերմացնում է ողջ մարմինն ու հոգին… Կրկին ականջին է հասնում բաբախյունի ձայնը, այս անգամ արդեն իր ձեռքում պահված լույսի աղբյուրն է բաբախում սրտի պես: Հիմա նա ամբողջությամբ կձուլվի լույսին, կկլանվի ու 69