Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 64

ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ -Գիշերները չեմ կարողանում քնել, դրանից է հավանաբար, ամեն ինչ լավ կլինի, մի մտածի... Իսկ ինչպե՞ս է իմ հրաշքն այսօր զգում իրեն: -Շատ լավ: Մեկ-մեկ մտածում եմ` հնարավո՞ր է բժիշկները սխալ են ախտորոշել, ես ինձ շատ լավ եմ զգում, - կատակեց Արփին: Վահրամը պատասխանի փոխարեն համբուրեց ճակատը: Ինչպե՞ս ասել նրան, որ այս հանդիպումը վերջինն է, որ երբեք չի տեսնի էլ իրեն, որ երբեք իր աչքերը չեն հիանա իր գեղեցկությամբ: Ավելի լավ է լռել: Լռությունն նման դեպքերում լավագույն ընկերն է դառնում: Վահրամը նայում էր Արփիին, բայց չէր լսում նրան: Միայն փորձում էր ժպտալ: Մի պահ թվաց խլացավ ամենն ու աշխարհը, քար լռություն: Բայց Արփիի շուրթերը շարժվում էին: Նկատեց ինչպես ներս մտան, բժիշկը, մայրն ու Արփիի մայրը: Լսողությունը վերականգնվեց ու լսեց Արփիի ձայնը: Որքա՜ն կյանք կա այս գեղեցիկ մարմնում, որքա՜ն ջերմություն, բայց ինչպե՞ս հավատալ, որ հաշված օրեր հետո նա նույնպես կարող էր մահանալ: Ոչ, այդ մեկն ինքը թույլ տալ չէր կարող: Նա հավատում է հրաշքներին, իսկ հրաշքներ լինում են: -Ամեն ինչ լավ կլինի, ես քեզ հետ եմ լինելու միշտ: Արփին չհասկացավ Վահրամի խոսքերի իսկական նշանակությունը, բայց ներկաները հասկացան, թե ինչ նկատի ունի Վահրամը: Արփիի դեմքին նորից խաղաց ժպիտը: Վահրամը գրկեց Արփիին: -Իսկ հիմա թողեք մի փոքր շունչ քաշի հիվանդը: Ես վստահ եմ, որ սերը կյանք է տալիս, բայց հիմա դուք նրան շնչահեղձ կանեք, ծիծաղով ասաց բժիշկը: Վահրամը կրկին համբուրեց Արփիին ու վեր կացավ՝ փորձելով ցույց չտալ հուզմունքն ու տկարությունը: Բժիշկը մոտեցավ Վահրամին ու նրանք միասին դուրս եկան սենյակից: Միջանցքում Վահրամը բժշկին մեկնեց ծրարները: -Սա ձեզ կօգնի խնդիրներից խուսափել: 66