Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 5

ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ ձայները: Նայեցի վեր: Մեղմ քամին նորից խաղաց դեղնած տերևների հետ, մի քանիսը պոկվեցին, ու անձրևի կաթիլներից թրջված ու ծանրացած` վար ընկան: Հանկարծ փողոցի մյուս կողմում նկատեցի ծաղկավաճառ կնոջը: Զարմանալի է` հաճախ էի քայլում այս փողոցով ու չէի էլ հիշում, որ փողոցի այդ անկյունում ծաղիկներ են վաճառում: Մի նոր միտք հղացա` շատերը կզարմանան, բայց համոզված եմ միաժամանակ կժպտան, իսկ չէ որ այս անձրևոտ ու աշնանային օրը ժպիտը շատ բան կարող է փոխել: «Այ թե պատմելու բան կլինի ընկերներին, իսկ Անին հաստատ կնեղանա, որ մենակ եմ գործել»,- մտածեցի ես ու գրեթե վազելով անցա փողոցը: -Բարև Ձեզ,- բարձր ասացի, որպեսզի կնոջ ուշադրությունը գրավեմ,- որքա՞ն արժեն վարդերը,- առանց սպասելու փոխադարձ բարևին շտապ հարցրի ես՝ ցույց տալով բաց վարդագույն վարդերը: -Բարև տղաս… Օ՜, դրա՞նք, հատը երկու հարյուր դրամ: Մոտեցա վարդերին ու հոտ քաշեցի: Հատկապես վարդագույն վարդերը բուրում են ավելի ուժեղ, քան մնացած գույները: Այդ տեսակի վարդի թուփ մեր այգում էլ կա: Դեռ մանկությունից հիշում եմ` ինչպես էի ջրում ու խնամում: Գուցե դրանից է, որ վարդն իմ ամենասիրած ծաղիկն է: -Տվեք քսան հատ: -Քսան հա՞տ,- զարմացած հարցրեց կինը: Ես արդեն դրամապանակից հանել էի գումարը ու մեկնել կնոջը` ինքս էլ զարմանալով թե ինչու այդպես շփոթվեց ծաղկավաճառը: Երբ կինը վերցրել էր գումարը, միայն նոր հասկացա կնոջ շփոթմունքի պատճառը: Հավանաբար նրանից V