Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Página 4
ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ
Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ
ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ
Աշնան անձրևոտ օրերն էին եկել: Աշունը շատ եմ սիրում,
հատկապես երբ քայլում ես փողոցով ու դեղնած տերևների
խշխշոցն ես լսում ոտքերիդ տակ: Մեղմ անձրև էր մաղում, բայց
հաճելի էր քայլել ու զգալ աշնան շունչը: Նայեցի վեր, ամպերը
վերջանալու ցանկություն չունեին, դանդաղ անձրևը երկար կտևի,
նույնիսկ օրեր գուցե. Արևը չի շողա, ու բնությունն աշնան միջոցով
իր թախիծը կարտահայտի` ասես մեռնող բնությանը վերջին
հրաժեշտը կտա:
Պարանոցիս զգացի անձրևի կաթիլի սառնությունը, բարձրացրի
բաճկոնի օձիքն ու ձեռքերս ավելի խորը խոթեցի գրպաններս:
Մտքումս նորից այն տողերն էին՝ աշնան թախիծը… Աշունը նաև
ոգեշնչող է: Հիմա կծնվի հերթական բանաստեղծական տողը:
Երկու տերև գրեթե միաժամանակ պոկվեցին դիմացի ճյուղից ու
միասին պար բռնած` իջան վար: Դիմացից անցնող զույգը չնայեց
դեղնակարմրավուն տերևներին. այնքան էին զբաղված ինչ-որ
թեմայի քննարկումով, որ անգամ հեռվից լսվում էին նրանց
6