Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 35
ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ
Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ
ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ
***
Հինգ տարի անց նա նորից բեմ կբարձրանա:
Սիրտն այնպես է բաբախում, ինչպես այն տասնվեցամյա
աղջնակինը, որ տարիներ առաջ պետք է առաջին անգամ բեմ
դուրս գար, երգեր ամենամեծ դահլիճներից մեկում, իսկ
հանդիսատեսը պետք է ունկնդրեր, քննադատեր իսկ հետո
հիանար ու սիրեր իրեն՝ որպես բացառիկ ձայն ունեցող երգչուհու:
Ինքը շատ էր սպասել այս օրվան, ու հավատացած էր. իր
երկրպագուները
ևս:
Հինգ
տարի
քար
լռությունից,
լրատվամիջոցներից, հրավերներից ու համերգներից հեռու
մնալով՝ այժմ նա նորից «կխոսի», բայց իր նոր ու հին երգերով: Մի
քանի րոպե, ու ինքն արդեն բեմում կլինի: Շլացնող լույսեր,
բազմահազար երկրպագուների
ծափողջույններ, հիացական
հայացքներ ու անթիվ ծաղիկիներ: Բայց չի լինի նա, ով իրեն
նվիրեց այս ամենը, այս կյանքը, բեմը, երգարվեստն ու առաջին
ծաղիկները: Նա, ով սիրեց ոչ միայն իր ձայնը, այլև հոգին: Սիրել
37