Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 34
ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ
Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ
ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ
Հյուրը մեկ շնչով դատարկեց բաժակը` ասես ներքին կրակը
մարելու համար:
—Անչափ շնորհակալ եմ Ձեզ: Դուք չգիտեք անգամ, թե որքան
օգնեցիք ինձ: Ես կգամ վաղը և համոզված եմ, որ…
Վերջին բառերն արտասանել չկարողացավ: Ուզում էր ասել, որ
Նանեն չի վաճառի տունը, բայց դրա մասին ասել Նանեի
մորաքրոջը, ով ոչինչ չգիտեր իր մասին, այդքան էլ ճիշտ չէր լինի:
—Որ ես կգնեմ տունը,—շարունակեց նա:
—Շատ լավ կլինի, երիտասարդ, — ժպտաց կինը, — չնայած
դժվար կլինի բաժանվել այս գեղեցիկ առանձնատնից, սակայն
քրոջս աղջիկը վճռական է տրամադրված և ես չկարողացա
համոզել նրան, որպեսզի չվաճառի: Նրա որոշումների դեմ դժվար
է լինում դիմակայել…
«Եթե միայն իմանայիք, թե որքան լավ եմ հասկանում Ձեզ»,—
մտքում ասաց հյուրն ու շարունակեց.
—Ես կգամ վաղը, ու գուցե հնարավոր լինի չվաճառե՞լ,—
ծիծաղելով շարունակեց նա և ուղղվեց դեպի դուռը:
—Ուրեմն մինչ վաղը, — պատասխանեց կինը:
Երբ դուրս եկավ տանից, նրան թվաց, որ գարունը մի նոր ու
ավելի շքեղ գույներով զգեստ է հագել, կյանքն այնքան պայծառ է
դարձել այս րոպեների ընթացքում, որ կուրանալ կարելի է:
Բավականին հեռանալով տանից` նա տարածեց ձեռքերն ու
ամբողջ շնչով գարնան ջերմ ու ծաղիկների բույրով հագեցած օդը
ներշնչեց:
—Ես նորից գտա նրան ու էլ չեմ կորցնի: Անցյալի մեկ
գարունն իմ հոգում:
Գրեթե բարձրաձայն գոչեց նա ու շարժվեց ծաղկած ծառերի
ուղությամբ՝ «անցյալի մեկ գարունն իմ հոգում» բառերն անընդմեջ
կրկնելով:
36