Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 27
ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ
Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ
ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ
տեսնել, ինչ սպասում էր զգալ այս հարազատ, բայց արդեն օտար
վայրում: Ժամանակն իր գործն իհարկե արել էր, բայց իրեն թվում
էր, որ միայն ինքն էր փոխվել ու կարծես երբեք էլ չէր եղել այն
պատանին, որն այդքան սիրում էր այստեղ երկար ժամեր
անցկացնել:
Հիշում էր՝ ինչպես դպրոցից հետո վազում էր այստեղ՝ երկար
դասերից հետո մի փոքր հանգստանալու: Գալիս էր ու պառկում
կանաչին, սկսում երազել ապագայի, իր կյանքի և ընդհանրապես
այն ամենի մասին, ինչ այդ պահին միտքն էր գալիս: Խաղաղ
ձորակն ու գետակի ձայնը նրան կտրում էին իրականությունից,
տանում հեռունե՜ր, հեռուներ, ուր միայն հեքիաթայինն ու
մանկական խաղաղությո