Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 25
ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ
Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ
ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ
լույսդ քեզ նորից հույս կտա: Հոգ չէ, որ շատերը քեզ չեն հասկանա,
խելագար կանվանեն, կդատեն, կպարսավեն: Նրանք լույսը
տեսնել չեն կամենա, գուցե հիմա միայն, բայց հետո կզգան այն
լույսը, որը Դու կտաս նրանց...
Փորձությունները հատուկ են այն ուղուն, որով պետք է
ընթանաս, բայց ամեն փորձություն հաղթահարելուց հետո պետք է
պատրաստվես
դիմագրավելու
նորին:
Չանտեսես
փորձություններն այդ, այլապես կկորցնես դրանց հաղթահարելու
հույսը, իսկ այդ դեպքում կլինես լույսից պոկված մի ստվեր միայն:
Երբ հաղթահարես հիմնական փորձությունները, կտեսնես այն
հավերժական լույսի աղբյուրը, որին իրականում հենց ձգտել ես,
որ բարին է, որ սահմանն է մթի գծում ու անվերջությանը ձգտում:
Այն, բոլոր նրանց հոգու մասնիկն է իր մեջ ամփոփում, ովքեր
թեկուզ մեկ վայրկյան այս կյանքում լույսի մեկ շողով
լուսավորվում են, հոգով Լույսին ձուլվել և նրա հետ անսահմանին
հասնել երազում:
Այս փոքրիկ մոլորակում և ողջ Տիեզերքում ամեն ինչ կատարյալ
կարելի համարել միայն այն պատճառով, որ ցանկացած մասնիկ
կազմված է ատոմներից, բայց յուրահատուկ է որպես
ամբողջություն՝ բացառիկ ու անկրկնկնելի: Ինչպես ամեն ոք
յուրահատուկ է հենց իրենով, այնպես էլ մեր կյանքի ուղիներն են
շատ տարբեր: Ամենքս մեր ճամփան ենք փնտրում, ոմանք
շարժվում են ուրիշների բացած արահետներով, իսկ ոմանք էլ հենց
իրենք են գծում արահետն իրենց ու մնացածին առաջ տանում:
Յուրաքանչյուրս նման ենք նաև միմյանց, միայն նրանով, որ
գիտակից էակներն ենք ու ամենքս իր մեջ ամփոփում է լույսի մի
փոքր մասնիկ: Անկախ նրանից թե այդ լույսը որքան մեծ է, կամ
գրեթե չի առկայծում, այն կա և միայն մի փոքր կայծ է հարկավոր
այդ լույսից կրակ վառելու համար ու այդժամ դու դառնում ես
հանուն արդարության, հանույն լույսի պայքարողը:
Գտիր այդ լույսը, ու առաջ գնա՝ հանուն բարու, գեղեցիկի և
Լույսի գոյության...
27