Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 24

ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ ամպ էին թվում: Նրանց նոր պայքար էր սպասվում մթության հետ, նրանք նորանոր լույսեր պետք է վառեին, հուր տային ու նոր արևներ ստեղծեին... Դու լուսավոր ես այնքա՜ն… Դու կրողն ես լույսի և խավարում իմ` լույսի ճրագը լուսավոր: Եվ թեկուզ շատ փոքր, բայց լուսավոր կետը խավարիս, Այն խավարի, որում ես եմ, Այն խավարի, որին դու լույս ես տալիս Եվ լույս ճառագում Արևի պես բոլորի համար: Լուսավորի՛ր, լցրու՛ խավարը լույսով ու ջերմությամբ, լուսավորի՛ր ուրիշներին, Չէ՞որ քո շուրջը կանգնած մարդիկ տեսնում են այդ լույսը, Լցրու խավարը քո լույսով… Եվ այն կլցվի անթիվ լույսերով ևս… Կլուսավորվի… Դու լույսի կրողն ես, ով մարդ արարած: Յուրաքանչյուրս այս կյանք ենք գալիս են մեր առաքելությունն իրականացնելու համար: Նրանք ովքեր գտնում են իրենց առաքելության իրականացման ուղին, գտնում են հենց այն լույսը, որ առաջ է մղում իրենց: Սակայն այդ ուղին բարդ է ու հաճախ ստիպում է հեռանալ, փնտրել, տարակուսել, հիասթափվել, ընկնել ու նորից կանգնել, առաջ գնալ, ավելի լուսավորվել ու լուսավորել: Կգա մի պահ, որ ողջ աշխարհն անգամ քիչ կլինի մենությունդ ցրելու համար: Հոգով այնքան միայնակ կլինես, կընկնես, անթև ու վիրավոր թռչուն քեզ կզգաս, բայց ամենը կհաղթահարես, այն գիտակցումով, որ առջևում այն գերնպատակն է, առաքելությունը, որը պետք է ի կատար ածես: Միշտ պետք է շարժվես առաջ ինչպես լույսը ու հանկարծ ոչ մի քայլ ետ չանես քո ճանապարհից, քանզի լույսը միշտ առաջ է սլանում: Կանգ չառնես և ոչ մի վայրկյան. լույսը երբեք չի կանգնում, քանզի դու Լույսի կրողն ես: Ամենահուսահատ վիճակում անգամ եթե լինես, միևնույն է ներքին 26