Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 20
ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ
Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ
ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ
համարել, սակայն նա դեռ երեսուներկու տարեկան էր: Արդեն
երեք ժամ նա պառկած էր նույն դիրքով: Հերթապահ ոստիկանը
երրորդ անգամ նայեց դռան փոքրիկ պատուհանից ու մտածելով,
որ քնած է՝ գնաց: Բայց Սոնան քնած չէր: Նրա հայացքը կանգ էր
առել դիմացի պատին՝ ինչ-որ կետի վրա, իսկ մտքերը հեռուներն
էին:
«Ես խելագար եմ, - մտածում էր նա, - այո՛, խելագար բոլորի
համար: Նրանք ինձ չեն հասկանում, միայն ես ու իմ Աստված
գիտենք որ խելագար չեմ: Աստված ինձ կօգնի, կների իսկ այս
մարդի՞կ, ովքե՞ր են նրանք, որ դատում են արդարացնում,
քննադատում ու ոչ իրենց նման մտածողներին խելագար են
անվանում: Այս աշխարհում այլևս անելիք չկա, Աստված ինձ
կօգնի որ հեռանամ այստեղից, ինչպես լուսավորեց իմ կյանքը
երկրում, այնպես երկնքում կլուսավորի:
Հիշում էր մանկությունը: Երբ մանուկ էր, մայրը գրկում էր ու
ասում՝ Աստված ինձ քո միջոցով նորից կյանք տվեց, բայց երկար
չտևեց այդ երջանկությունը, մայրը մահացավ, երբ դեռ յոթ
տարեկան էր. հայրը, որ երբեք էլ առանձնահատուկ
ուշադրություն չէր տածում դստեր նկատմամբ նրան մի գեղեցիկ
օր մանկատան խնամքին հանձնեց: Այստեղ մանկությունն իսպառ
անհետացավ, եկավ դաժան իրականությունը, մանկության վառ
գույները խամրեցին: Նա հաճախ էր բարձրաձայն մեղադրում
Աստծուն. - Աստված չկա այևս, - ասում էր նա…
Մանկատանը անցկացրած առաջին տարիները դժոխք էին
նրա համար, հետո սկսեց հարմարվել՝ ընկերներ ձեռք բերեց,
մասնագիտական