Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 19
ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ
Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ
ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ
-Դա անհեթեթություն է և չի համապատասխանում իրականությանը: Կներեք, այլևս ոչ մի հարց:
«Անկարելի է. մնում էր սա ու վերջ: Հիմա ի՞նչ կմտածեն
հազարավոր մարդիկ: Իհարկե այն, ինչ իրեն հրամցնում է այս
կամ այն թերթը: Չի կարող պատահել, անհապաղ պետք պարզել՝
որտեղ է հրապարակվել հոդվածը: Իհա՜րկե, ընդդիմադիր
մամուլում: Կպարզենք, բայց որտե՞ղ եմ տեսել նրան, - մտածում էր
դատախազության ներկայացուցիչն ու հանկարծ կանգ առավ, հիշեցի՜. անցած տարի սպանված լրագրողի հետաքննության
ժամանակ: Այո, ես չեմ սխալվում, նա է: Նա վրեժ է լուծում»:
Դատախազության ներկայացուցիչը հետ շրջվեց, մի պահ ասես
ցանկացավ ետ գնալ: Արմանը, որ նրա կողքին էր ողջ այս
ժամանակամիջոցում,
զարմացած
կանգ
առավ:
Բայց
Մազմանյանը նորից հետ շրջվեց ու արագ մտավ դատարանի
շենք:
Իսկ այդ պահին երիտասարդ լրագրողուհին արդեն հեռու էր:
Նրա ձեռքին նորից իր կար, բայց ոչ ձայնագրիչ, այլ բջջային
հեռախոս: Նա շտապ հաղորդագրություն էր գրում՝
«Տեղադրիր հոդվածը կայքում, հենց հիմա: Ինչպես սպասվում
էր՝ հերքեց»:
Րոպեներ անց սկանդալային հոդվածն արդեն կլինի հասանելի
համացանցից օգտվող յուրաքանչյուրի համար, իսկ մի փոքր անց
արդեն բազմաբնույթ ու տարատեսակ քննարկումների տեղիք
կտա:
- Ահա այսպես, դե՛ հերքի՛ր:
Գրեթե խավար էր սենյակում: Միայն ճաղապատ փոքրիկ
պատուհանից թափանցող լույսը այլ բան էր վկայում` դրսում
պայծառ առավոտ էր, իսկ ներսում խոնավության գարշելի հոտ էր
տարածված: Անկյունում՝ երկաթե մահճակալին (եթե դա կարելի
էր մահճակալ անվանել) պառկած էր երիտասարդ մի կին: Մի
փոքր մոտիկից նայելու դեպքում չէր կարելի նրան երիտասարդ
21