Arlen Shahverdyan Լռության գինը | Page 64

ոչ պետական կազմակերպությունները մեծ տեղ են հատկացնում կովկասյան ընձառյուծի պահպանության խնդրին15: Այս խորհրդավոր, գեղեցիկ ու յուրահատուկ գազանն ունի մարդու հոգածության կարիքը: Թե՜ նա, թե՜ մյուս բոլոր կենդանիները մարդկության ագահության ու անխոհեմության պատճառով այսօր վտանգված են, գտնվում են խիստ խոցելի վիճակում, և ո՞վ, եթե ոչ հենց մարդը, պետք է գործադրի բոլոր ջանքերը՝ նրանց պահպանելու համար: Երկար ու մանրամասն կարդալով նյութեր ընձառյուծի մասին, որը իմ և, համոզված եմ, շատերի սիրելի կենդանիներից մեկն է, դիտելով այս կենդանու ենթատեսակների լուսանկարները համացանցում՝ ես հասկացա, որ «ընձառյուծ» կոչվող «աշխարհը» անեզր է ու կարելի է անընդհատ «ճանաչել» նրան: Գիտակցում էի, որ գուցե հնարավորություն ունենամ մոտիկից տեսնելու կենդանի ընձառյուծի: Մի բան է նրա մասին կարդալ և ուսումնասիրել նրան գրքերով ու համացանցով, և մեկ այլ բան է՝ տեսնել կենդանի ընձառյուծի վայրի բնության գրկում, նրա բնական կենսամիջավայրում: Տեսնել և այնքան մոտիկից, որ կարծես կարելի է դիպչել նրան: Այդ էր պատճառը, որ ամբողջ գիշեր սպասում էի, թե երբ կբացվի լույսը, երբ մենք նորից կփորձենք մեր բախտը՝ տեսնելու վայրի ընձառյուծ վայրի բնության մեջ: Վաղ առավոտյան ուղևորվեցինք դեպի այն վայրը, որտեղ ընձառյուծի հետքեր էինք նկատել: Ճանապարհին դարձյալ ուշադիր զննում էինք շուրջը: Գրեթե աննկարագրելի մի զգացողություն ունեինք. երբ հետևում ես վայրի 15 Այս առումով ուզում եմ հատկապես ընդգծել Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) զգալի ու կարևոր դերակատարումը և շարունակական ջանքերը (տես http://armenia. panda.org/about_wwf/): ԼՌՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ 63