Arlen Shahverdyan Այնքան երջանիկ, որքան հիմա | Page 7
Պատկերացնում էի մորս վիճակը, զանգեցի այդպիսի լուր ասացի
ու չհասցրեց խոսել, գոնե իմանալ, թե որտեղ եմ գտնվում: Մայրս
անմիջապես զանգել էր հորս, պատմել ամեն բան: Ես սարսափած
նստած էի, մտածում էի, թե տեսնես ի՞նչ եղավ այդ գեղեցիկ աղջկա հետ,
հո նրան բան չպատահե՞ց, կենդանի՞ է, թե՞ ոչ: Շատ անհանգիստ էի,
ինձ ոչինչ չէին ասում:
Բարեբախտաբար, հորս կուրսեցի ընկերը Երևանի միլիցիայի
քաղաքային վարչության պետն էր, անունով ու մեծ համբավ վայելող մի
մարդ, ում ազգանունը միայն բավական էր, որպեսզի շատ հարցեր
տեղում լուծվեին: Հայրս զանգում է նրան ու ասում, որ Հրաչը եկել է
Երևան, իր մոտ գալու ժամանակ Շրջանայինում մեքենայի տակ մարդ է
գցել, և հիմա ոչ գիտեն, թե ում է գցել, ոչ գիտեն, թե տուժածը ո՞ղջ է, թե՞
մահացել է արդեն, ոչ էլ գիտեն, թե տղային ուր են տարել: Հայրս ասում է
նրան, որ ես քաղմասի անուն եմ տվել, սակայն որ քաղմասի՝ իրենք
չգիտեն: Հորս ընկերը տեղում կողմնորոշվում է, ասում, որ եթե դեպքը
պատահել է Շրջանայինում, ապա ես հաստատ մոտակա հիվանդանոց
տարած կլինեի տուժածին, հո չէի առնի ու քշեի քաղաքի մեկ ուրիշ ծայրը: Նրանք արագ նստում են մեքենան ու սլանում դեպի Պլանի գլխի
հիվանդանոց: Մոտենալով հիվանդանոցին՝ հայտնաբերում են մեր
ՙԳԱԶ-24՚-ը, իսկ հիվանդանոցի ներսում հարց ու փորձ են անում ու
ճշտում, որ այո, իսկապես այսօր ավտոպատահարից տուժած ունեն:
Հորս ընկերը քաղաքացիական հագուստով է լինում, և երբ մոտենում է
մեքենան հսկող երկու սերժանտներին, նրանք չեն ճանաչում միլիցիայի
գնդապետին: Վերջինս նրանց ասում է, որ իրեն տան մեքենայի բանալիները, ինչին պատասխանում են. «Սա՞ ով է, ի՞նչ է ուզում: Գնա՜, թե չէ
վատ կլինի»: Երբ հորս ընկերը ներկայանում է, ենթակաները քար են
կտրում վախից ու զարմանքից: Հետո նա հանձնարարում է ինձ
քաղմասից տանել քաղաքային վարչություն՝ իր մոտ:
Քննիչներից երկուսը մտան այն սենյակը, ուր ինձ պահում էին և
հարցրեցին.
– Նիկողոսյանը քո ի՞նչն ա, Նիկողոսյանը հրամայե