Arlen Shahverdyan Այնքան երջանիկ, որքան հիմա | Page 11
Հ.Գ. Այս պատմվածքի հիմքում իրական պատմություն է: 2009
թվականի հոկտեմբերի 9-ին ես Իսակովի պողոտայի՝ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությանը կից կանգառից նստեցի մի պատահական տաքսի, որպեսզի
հետ վերադառնամ աշխատանքի վայր: Տաքսու վարորդը մի անմիջական,
բարի ու շփվող մարդ էր: Նա հիսուն տարեկան կլիներ կամ երևի հիսունն
անց, անունը՝ Հրաչ: Մեր միջև միանգամից անմիջական ու մտերմիկ զրույց
ծավալվեց, նա սիրով պատմեց իր ու կնոջ ծանոթության պատմությունը,
որն ինձ վրա մեծ տպավորություն թողեց: Մենք ջերմ զրուցում էինք, իսկ
երբ տեղ հասանք, բարեկամաբար հրաժեշտ տվեցինք իրար ու միմյանց
գործերին մաղթեցինք անփորձանք ընթացք ու հաջողություն: Նույն օրը
երեկոյան ես որոշեցի գրել այդ պատմությունը: Համոզված եմ, որ էլի կլինեն
ուղևորներ, որոնց նա պատմել է այդ մասին, սակայն համոզված եմ նաև, որ
միայն ես որոշեցի գրել այս մասին, ինձ համար այդ մարդու պատմածը մի
գեղեցիկ, հուզիչ ու արտասովոր նյութ էր ստեղծ V