ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ
Հայաստանի Կրթության Նախարարությունից մինչև գլոբալ հետազոտական հաստատություններ և կորպորատիվ գործընկերներ ՝ շնորհակալ ենք, որ այս ճանապարհը անցնում եք մեզ հետ ։ Ձեր համագործակցությունը թույլ է տվել մեզ ամրապնդել համակարգերը և ընդլայնել մեր ազդեցությունը ։
ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ և ԹԻՄԻՆ
Ամեն ձեռքբերման հետևում կանգնած է մի ամբողջ թիմ, որոնք իրենց աշխատանքում ներդնում են հոգի, ճշգրտություն և անխոնջ նվիրվածություն ։ Շնորհակալություն մեր խորհրդի անդամներին և թիմին, որոնք ամեն օր իրականություն են դարձնում մեր տեսլականը ։ Ձեր հանձնառությունը գերազանցության նկատմամբ ապահովում է մեր առաջընթացը ։
ԽՈՐԻՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ
Միասին մենք ցույց տվեցինք, թե ինչ է հնարավոր անել, երբ մի ողջ երկիր համախմբվում է ընդհանուր նպատակի շուրջ. այն է` հնարավոր դարձնել յուրաքանչյուր երեխայի հասանելիությունը բարձրորակ կրթությանը ։ Մեծ պատիվ է աշխատել յուրաքանչյուրիդ հետ ՝ կրթության միջոցով ձևավորելու Հայաստանի ապագան ։
Առա ՛ ջ, դեպի նոր տասնամյակ